Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Ղազախստանի հավաքականի հետ։ Գրանցվեց 1:1 հաշիվը։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով։

Խաղի հաշիվը 50-րդ րոպեին բացեց Գրոզնիի «Թերեկի» հարձակվող Մաքսիմ Սամորոդովը` առաջ մղելով Ղազախստանի հավաքականին (տեսանյութ)։

3 րոպե անց դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը։ Հայաստանի հավաքականի պատասխան գոլը խփեց «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը (տեսանյութ)։

25-ամյա կիսապաշտպանը Հայաստանի հավաքականում խփեց 11-րդ գոլը՝ հավասարվելով Մարկոս Պիզելիին ու Արթուր Պետրոսյանին։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 106-րդն է, իսկ Ղազախստանը 110-րդ տեղում է։

Հունիսի 9-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընկերական խաղում կընդունի նաև Մոլդովայի հավաքականին։

Ընկերական հանդիպում

Հայաստան – Ղազախստան՝ 1:1

Էդուարդ Սպերցյան, 53 – Մաքսիմ Սամորոդով, 50

Հայաստան․ Օգնեյ Չանչարևիչ, Կամո Հովհաննիսյան (Արտյոմ Բադիկյան, 80), Գեորգի Հարությունյան, Խուլիո Բուենո, Էրիկ Փիլոյան, Նաիր Թիկնիզյան, Կառլեն Հովհաննիսյան (Տիգրան Ավանեսյան, 80), Էդուարդ Սպերցյան, Արթուր Սերոբյան (Էդգար Սևիկյան, 68), Արթուր Միրանյան (Գոռ Մանվելյան, 80), Հրանտ-Լեոն Ռանոս (Դավիդ Դավիդյան, 68)։