ՀՀ-ն զենք է վաճառել 2 երկրի․ նոր երկրների վաճառքներ կլինեն․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Factor TV-ի տաղավարում անդրադարձել է Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացմանը, ոլորտի ձեռքբերումներին և կառավարության ռազմավարական ծրագրերին՝ հակադարձելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Նարեկ Կարապետյանի պնդմանը, թե Հայաստանը ռազմարդյունաբերություն չունի։

Նախարարը նշեց, որ նման հայտարարությունները լավ առիթ են՝ ևս մեկ անգամ խոսելու կատարված աշխատանքի մասին։

«Ուղղակի ես կարծում եմ, որ գործընկերը լավ հնարավորություն, լավ առիթ է ստեղծել, որ ուղղակի մենք խոսենք մեր արած աշխատանքների մասին ևս մեկ անգամ, չկենտրոնանալով, թե ինչու են նմանատիպ տարօրինակ հայտարարություններ անում, հատկապես այն նույն տարածքում, որտեղ նույն պահին RISE 2026 խորագրով ռազմարդյունաբերական արտադրանքների ցուցահանդեսն էր տեղի ունենում։ Եկեք կենտրոնանանք մեր աշխատանքների վրա»։

Մխիթար Հայրապետյանը ներկայացրեց ոլորտի զարգացումը հավաստող կոնկրետ թվային տվյալներ՝ ընդգծելով ոչ միայն քանակական, այլև բովանդակային աճը։

«Հասկանալու համար՝ արդյո՞ք կա ինչ-որ ոլորտ և արդյո՞ք այդ ոլորտում կա զարգացման դինամիկա, ընդամենը մի քանի կարևոր գործոն կա, որոնց վրա կարելի է ուշադրությունը հրավիրել։ Օրինակ, պաշտոնական վիճակագրությունը՝ թվերը, շատ կոնկրետ, չոր թվեր։ 18-19 թվականներին եղել է շրջանառությունը ոլորտի 9 միլիարդ դրամ, 25 թվականին այն 70 միլիարդ է։ Վճարված հարկերն անգամներով աճ են գրանցել։ Ոլորտում գրանցված ընկերությունները մեծ թվով աճել են, բայց որ ամենակարևորն է, աճել են բովանդակային իմաստով։ Օրինակ, եթե 2018 թվականին «Դավարո» ընկերությունում կար մեկ գրանցված աշխատակից կամ «Արսենալ» ընկերությունում, որտեղ երկու-երեք աշխատակից էին գրանցված մինչև 18 թվականը, ապա այսօր ավելի քան 300 աշխատատեղեր ունեցող ընկերություններ են»։

Որպես ոլորտի զարգացման ամենապատկերավոր ապացույց՝ նախարարը հայտնեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում հայկական երեք ընկերություն զենք է արտահանել։

«Մենք մայիսին հայտարարեցինք, որ մեր երեք հայրենական արտադրողներ առաջին անգամ ռազմական արտադրանք, այսինքն՝ զենք են վաճառել երկու տարբեր երկրների։ Երեք ընկերություն, երկու տարբեր ուղղություններով, շատ տարբեր ուղղություններով, երկրներ, որոնք գործող որևէ հակամարտության մասնակից չեն, երկրներ, որոնցից մեկը բավականին առաջադեմ, զարգացած երկիր է, զենք ենք վաճառել։ Իսկ արդեն իսկ կնքված պայմանագրերով և վճարված կանխավճարներով այլ ուղղություններով թիվն ավելի մեծ է»,- նշեց նա՝ հավելելով, որ մանրամասները կհրապարակվեն միայն այն բանից հետո, երբ արտադրանքը կհասնի պատվիրատուին։

Մխիթար Հայրապետյանը ռազմարդյունաբերության զարգացման հիմքում դրված պետական ռազմավարությունը որակեց որպես հեղափոխական՝ ընդգծելով իշխանության կայացրած համարձակ որոշումը։

«Սա 22-23 թվականներին 172 միլիարդ՝ 450 միլիոն դոլար մեզնից, մեր քաղաքացիներից, հարկերի տեսքով հավաքագրելով, շատ համարձակ որոշում ենք կայացրել, որոշել ենք այն ներդնել և ստեղծել նոր ոլորտ։ Իրականում 20-21-րդ դարերում Հայաստանի Հանրապետության կառավարությունը գիտակցել և կայացրել է ռազմավարական որոշում, որ ինքը պիտի ունենա ռազմարդյունաբերություն։ 450 միլիոն դոլարի պատվեր իջեցնել Հայաստանի Հանրապետությունում։ Սա, եթե ոչ շրջադարձային և չեմ չափազանցնի, եթե ասեմ հեղափոխական որոշում էր»։

Ըստ նախարարի՝ պետությունը պատրաստվում է «երկրորդ շնչառություն» տալ ոլորտին՝ նախատեսելով նոր՝ 190 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր։ Այս փուլում, սակայն, պահանջները կխստանան, և ընկերություններից կպահանջվի դառնալ ավելի մրցունակ։

«Հայաստանի Հանրապետության կառավարությունն այնքան համարձակ գտնվեց իրականում և կարծում եմ՝ նաև իմաստնություն դրսևորեց՝ հասկանալով, որ եթե այս ծրագիրը չշարունակվի, մենք այն 172 միլիարդը, որ ներդրել ենք, կարող ենք և կորցնել։ Որովհետև այս ոլորտի զարգացման համար երեք տարին բավարար չէր, մեղմ ասած։ Ուստի և, երբ մենք խոսում ենք ռազմարդյունաբերության մասին, որևէ դեպքում չնսեմացնելով այն, ինչ այդ խմբերը նախկինում արել են, այնուամենայնիվ, արդար է, որ մենք ասենք, որ սա 22-23 թվականներից հետո է մեզ հետ տեղի ունենում։ Եվ բացառապես կենսական կարևոր որոշում էր կայացվել կառավարության կողմից»։

Նախարարը կարևորեց նաև միջազգային համագործակցությունը՝ մասնավորապես Ֆրանսիայի հետ ստորագրված ռազմավարական փաստաթուղթը և ամերիկյան ընկերությունների հետ բաղադրիչների մատակարարման շղթաների ստեղծումը։

Մխիթար Հայրապետյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում իրականացվող ծրագրերի և ներդրումների մասին՝ այն բնորոշելով որպես ռազմավարական ուղղություն, որը երկիրը կդասի աշխարհի առաջատարների շարքում։

«Հայաստանը արհեստական բանականության գործարանների պարտեզ դարձնելու հայեցակարգը, այն դառնում է օրեցօր ավելի ու ավելի իրական։ Այն ոչ միայն դառնում է իրական, այլև իրականանում է»,- ասաց նախարարը։

Ըստ Մխիթար Հայրապետյանի, այսօրվա զարգացումների հիմքը դրվել է տարիներ առաջ՝ կառավարության կողմից կայացված ռազմավարական որոշմամբ։

«Կառավարությունը տարիներ առաջ շուրջ 10 միլիոն դոլարի ներդրում է կատարել Երևանի պետական համալսարանի համար՝ 64 GPU գրաֆիկական պրոցեսորներ։ Սա բիզնես նպատակադրում չի ունեցել, սա ունի բացառապես հետազոտական, գիտական նպատակ։ Եվ ի ուրախություն բոլորիս, այն արդեն սկսում է չբավարարել այդ հետազոտական խմբերին»։

Այս նախաձեռնությունից հետո ոլորտը գրավիչ դարձավ խոշոր մասնավոր ներդրողների համար։ Նախարարը ներկայացրեց երկու հիմնական նախագծերը։

«Սեպտեմբեր ամսին Elevate AI-ը դիմեց BIS-ին (ԱՄՆ Առևտրի նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրո), որը ստանալով այդ թույլտվությունը՝ 512 GPU-ների Գագարին համայնքում կառուցելու և… դրանից հետո եկավ, ըստ էության, ամենախոշոր նախագիծը՝ Հրազդանում։ Firebird AI-ը ոչ միայն ստացավ 6144 [GPU-ի] թույլտվություն, այլև երկրորդ փուլի ավելի մեծ ծավալի՝ 42,000 GPU-ի արդեն լիցենզիան ստացել է։ Ընդհանուր չորսուկես, հինգ միլիարդ դոլարի հասնող ներդրումային ծրագրի մասին է խոսքը։ Ընդհանուր երկու ծրագրերը իրականացնելու արդյունքում ընկերությունն ասում է, որ Հայաստանը կհայտնվի աշխարհի լավագույն տասնյակում իր հաշվարկային ռեսուրսներով»։

Նախարարը նաև հայտնեց, որ Հրազդանի տվյալահեն կենտրոնի առաջին փուլի՝ 6144 GPU-ների ամբողջ հզորությունն արդեն իսկ ամրագրված է, և պատվիրատուները կան։ Կենտրոնի բացումը նախատեսվում է մոտավորապես հուլիսի 15-ին։

Հայրապետյանն ընդգծեց, որ այս հաջողությունը Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների արագ կապիտալիզացման արդյունք է, որը ստեղծում է աննախադեպ հնարավորություններ տեղական ընկերությունների համար։

Կառավարությունն իր հերթին քայլեր է ձեռնարկում՝ զուգահեռաբար զարգացնելու տեղական էկոհամակարգը։

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը 25 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել, որով մենք գնելու ենք ծառայությունները և սուբսիդավորելու ենք մեր երիտասարդ գիտնականներին, ԱԲ նորարարներին, հետազոտողներին, տեխնոլոգիական ընկերություններին, ստարտափներին։ Մի խոսքով, բոլոր նրանց, ովքեր ուզում են առնչվել արհեստական բանականության հետ և դրա հիմքով ինչ-որ լուծումներ մշակել, հետազոտություններ անել, ինչ-որ պրոդուկտներ ստեղծել»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ծրագիրը կիրականացվի «Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի» միջոցով։

Նախարարի խոսքով՝ այս նախագծերը կունենան հսկայական տնտեսական էֆեկտ՝ սկսած հարկերից և աշխատատեղերից մինչև էներգետիկ ոլորտի խթանումը, սակայն առաջնայինը տեղական նորարարության զարգացումն է։

«Այս ամենին զուգահեռ կա մի շատ կարևոր բան, որ Հայաստանի Հանրապետության ներսում կա մի ֆիզիկական տեղ, տարածք… և դրա արդյունքը պիտի լինի այն, որ Հայաստանի Հանրապետության ներսում նախ դրա շահառուները մենք պիտի լինենք, և դրա համար մենք ռեզերվացրել, պահուստավորել ենք այնտեղ մեզ համար անհրաժեշտ ռեսուրսները»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան