Անկախության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՊՆ 10 զինծառայող պարգևատրվել է պետական պարգևներով։ Պարգևատրման հրամանագիրը նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ։ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին …

