Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Պոլսի Հայոց պատրիարքարան է ուղարկել Կ. Պոլսի 85-րդ հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը: Այս մասին տեղեկացրել է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը. փոխանցում է ermenihaber-ը: Նշենք, որ այս պահին կանոնադրության բովանդակության վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան: «Ժամանակ» օրաթերթը սեպտեմբերի 23-ին կապ է հաստատել Պատրիարքական տեղապահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ: …

