«Ի՞նչ փամփուշտ է եղել մեղադրյալ Ուզունյանի ուղեբեռում և ինչո՞ւ է նրա փախուստը հնարավոր դարձել, պետք է պարզաբանումներ տրվեն». Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.02.2026 | 19:07
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
01.02.2026 | 18:27
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
01.02.2026 | 17:53
Jeep մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը
01.02.2026 | 17:07
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին 17։00-ի դրությամբ
01.02.2026 | 16:57
Australian Open․ Ալկարասի առաջին տիտղոսն ու Ջոկովիչի առաջին պարտությունը եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.02.2026 | 16:39
ՌԴ դրոնների կողմից Starlink-ի կիրառման կանխումը «արդյունքներ է տվել»․ Մասկ
01.02.2026 | 15:56
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել
01.02.2026 | 15:41
Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները Աբու Դաբիում հետաձգվել են
01.02.2026 | 15:01
Ձնախառն անձրև, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
01.02.2026 | 14:23
«Աշխատանքներ են կատարվում եղանակային բարդագույն պայմաններում»․ իրավիճակը՝ Վարդենյաց լեռնանցքում
01.02.2026 | 14:11
Շուրջ 10 օր Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց․ Սուրենյան
01.02.2026 | 13:58
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ Թրամփի սպառնալիքների ֆոնին
01.02.2026 | 13:26
Մարտունու բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ ՆԳՆ
01.02.2026 | 12:10
Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի․ ՊԵԿ
01.02.2026 | 11:58
Կիևում հազար բնակելի տուն մնում է առանց ջեռուցման․ քաղաքում -16 աստիճան է
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը

-Պարո՛ն Նորիկյան, Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը հաջողացրել է կաշառք ստանալու գործով մեղադրանքի առաջադրումից անմիջապես առաջ հեռանալ Հայաստանից։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է դա հնարավոր եղել։

-Բնականաբար, ինձ մոտ զայրույթ է առաջացրել նշված հանգամանքը։ Այս փախուստն ինձ հիշեցրեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի հայտնի փախուստը, նա նույնպես հետապնդվում էր խոշոր չափերի կաշառքի գործով։ Բնականաբար, ֆորմալ առումով ՀՀ Սահմանադրությունը, օրենքները հստակ նշում են, որ քանի դեռ չկա քրեական հետապնդում և քանի դեռ խափանման միջոց ընտրված չէ, անձը Սահմանադրության և օրենքների ուժով ազատ է իր տեղաշարժի մեջ, և որևէ մեկը չի կարող որևէ ձևով կասեցնել կամ արգելել նրա տեղաշարժը։ Բայց խնդիրն այդ հարթության մեջ չպետք է քննարկել։ Եվ, ընդհանրապես, սխալ է հանրությանը բերել և մտցնել նեղ իրավակարգավորումների շրջանակի մեջ։ Ձեր վարույթը կամ քրեական հետապնդումն այնպես իրականացնեիք, մեղադրանքի հիմնավորումն այնպիսի համակցությամբ իրականացնեիք, ձեր օպերատիվ ծառայությունները թող այնպես աշխատեին, որ ոչ թե մեղադրանքն առաջադրելուց կամ խափանման միջոցն ընտրելուց առաջ նախապես հայտարարություններ տարածեիք, այլ ձեր գործողություններն այնպես կազմակերպեիք, որ այսօր հերթական փախուստը չունենայիք։ Որովհետև ոչ միայն հնարավոր է զարմանալ, այլ կարելի է խոսել իրավական համակարգի փնթիության մասին։ Սա խոսում է իրավական համակարգում և, ընդհանրապես, ՀՀ-ում քրեական քաղաքականության բացակայության կամ, այսպես ասած, արդարադատության իրականացման գործընթացում ըստ պատկերացումների կամ ճաշակի առաջնորդվելու մասին։

-Արդյո՞ք սա հեղափոխությանը ներսից դիմադրելու օրինակ չէր։ Փաշինյանն ասում է, որ ներսից ջարդելու է հեղափոխությանը դիմադրող պետական համակարգը։ Առայժմ, կարծես թե, համակարգն է ջարդում հեղափոխությանը։

-Այն գնահատականները, որ պետական համակարգը դիմադրում է կամ պետք է ջարդել, դրա հետ 100 տոկոսով համաձայն եմ։ Բայց նույն վարչապետը մի քանի օր առաջ, կարծեմ, հենց նույն առիթով էր հայտարարում, որ, տեսեք, առաջիկայում հնարավոր է մեկ բարձրաստիճան պաշտոնյա ձերբակալվի, նրան մեղադրանք առաջադրվի, բայց հանկարծ պարզվի, որ մեղադրանք առաջադրելուց առաջ նա թողել է Հայաստանի Հանրապետությունը, և, ըստ էության, քաղաքական մեղադրանքի հետ համաձայն է, բայց իրավական մեղադրանքի հետ համաձայն չէ։ Կներեք, ես ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք անհրաժեշտ է այսպիսի իրադարձություններից առաջ, որ վարչապետը հանդես գա այդպիսի հայտարարություններով, որ հանրային կյանքում այսպիսի քննարկումների առիթ չտան։ Իսկ այդ հայտարարությունները լսում են այն մարդիկ, որոնց նկատմամբ հնարավոր քրեական հետապնդում է իրականացվում։ Ձեզ թվում է՝ Սամվել Ուզունյանը միամի՞տ մարդ է, նա չգիտե՞ր, թե ԲԴԽ-ում կամ ՀՔԾ-ում ինչ գործ էր քննվում իր վերաբերյալ։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ այս տիպի գործերի նկատմամբ պետք է ցուցաբերել բացառիկ ուշադրություն և հնարավորինս ապահովել առավելագույն կոնֆիդենցիալություն, որպեսզի հնարավոր լինի արդյունք ունենալ։ Հիմա ի՞նչ ունենք։ Ըստ էության՝ ունենք աղմուկ, ունենք քրեական հետապնդում, բայց չկա այն մարդը, որը պետք է ենթարկվեր քրեական հետապնդման։

-Բայց Սամվել Ուզունյանը տեղյակ էր, որ նա կասկածյալ է առնվազն…

-Ինքը կասկածյալ չի եղել։ Առնվազն վստահաբար կարելի է ասել, որ իր այս կամ այն ենթադրյալ արարքի համար գործ է քննվում։ Ինքը երկար տարիներ եղել է դատավոր և, վստահաբար, շատ լավ գիտեր այն իրավական ընթացակարգերը, որոնց առկայության գործադրման պայմաններում իր նկատմամբ ինչ-որ իքս պահի կարող էր իրականացվել քրեական հետապնդում։ Ես չեմ բացառում նաև, որ նույն Սամվել Ուզունյանին որոշակի տեղեկություններ են տվել իրեն վերաբերող գործի մասին, և ինքն էլ ձեռնարկել է համապատասխան միջոցներ երկրի տարածքը լքելու համար։ Բայց ես մեկ այլ ուշագրավ բանի վրա եմ ուզում Ձեր ուշադրությունը հրավիրել։ Տառացիորեն երեկ մամուլը տեղեկություն տարածեց, որ օդանավակայանում նրա ուղեբեռի մեջ հայտնաբերվել է փամփուշտ։ Հիմա շատ լավ կլինի, եթե հանրությանը տեղեկացնեն, թե դա ինչ փամփուշտ է եղել, ինչ հանգամանքներում է գտնվել նրա ուղեբեռում, հայտնաբերելուց հետո ինչպիսի քայլեր են ձեռնարկվել և արդյո՞ք դա ենթադրյալ հանցագործության մասին վկայող հանգամանք չի եղել։ Բոլոր դեպքերում՝ այս հարցերի պատասխանները Գլխավոր դատախազությունը և վարույթն իրականացնող մարմինը պետք է տան։ Ընդհանրացնելով ամբողջը՝ կարծում եմ, որ խնդիրը միայն Սամվել Ուզունյանը չէ։ Որովհետև նույն բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեպքից հետո եղան նաև այդ մտահոգությունները և ահազանգերը, որ ՀՀ-ում ենթադրյալ քրեական հետապնդման ենթարկվելիք անձինք կօգտվեն այս պատուհաններից, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք քաջ գիտակցում են՝ քրեական հետապնդումը վաղ թե ուշ չոքելու է իրենց դռանը, իրենք ամեն ինչ անելու են՝ երկրից փախչելու և քրեական հետապնդումից խուսափելու համար։ Ուստի, հաշվի առնելով այս հանգամանքը, ես կարծում եմ, որ ՀՀ իրավապահ մարմիններն այս ոլորտում պետք է իրականացնեին այնպիսի գործունեություն, որ առավելագույնս չեզոքացվեր ՀՀ-ից փախչելու հնարավորությունը և քրեական հետապնդումից խուսափելու հանգամանքը:

-Անդրադառնանք Ռոբերտ Քոչարյանի դատական գործին։ Հերթական անգամ դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Ըստ Ձեզ՝ կա՞ արդեն հնարավորություն՝ սկսելու դատաքննությունը, թե՞ փաստաբանների զինանոցում լիքը տարբերակներ կան դա թույլ չտալու։

-Ֆորմալ առումով Քոչարյանի պաշտպանական թիմը կարող է ցանկացած նիստի ժամանակ ներկայացնել ինքնաբացարկի միջնորդություն այս կամ այն հիմքով, և խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդություն…

-Անընդհատ նույն հիմքով կարո՞ղ են միջնորդություն ներկայացնել։

-Ոչ, իրենք կարող են ֆորմալ առումով տարբեր պատճառաբանություններ գտնել։ Առիթ ունեցել եմ արձանագրել, որ իրենց հիմնական նպատակը ժամանակ ձգձգելն է։ Սպասվում է Վենետիկի խորհրդատվական զեկույցը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքը ՍԴ-ի ներկայացրած դիմումի հիման վրա։ Իրենք սպասում են այդ կարծիքներին՝ ենթադրելով, որ դրանք բեկումնային փոփոխություն կբերեն գործին։ Կապրենք՝ կտեսնենք, բայց, բոլոր դեպքերում, ինչ-որ մի փուլից հետո այդ միջնորդություններն էլ են սպառվելու, և դատարանն անցնելու է դատաքննության և հրապարակվելու է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան