Պետք է պարզել՝ որտեղ էր երկրի նախագահը, ով է իջեցրել անցաթուղթը, որ այդ անձինք մտնեն նախագահական: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, ըստ որի՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը մի քանի անձանց հետ նախագահական նստավայրում էքսկուրսիա է կազմակերպել, ընդունելությունների սրահում նստել նախագահի համար նախատեսված աթոռին, լուսանկարվել ու տարածել դրանք: …

