Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին շնորհակալություն հայտնեց Սիրիայում մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար․ «Մեր տարածաշրջանում շատ երկրներ կան, որոնք իրենց Զինված ուժերն են տեղակայում այլ երկրներում, սակայն ձեր խելացի որոշումը Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու վերաբերյալ շատ բարձր է գնահատվում»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Լիլիթ Շաբոյան

