ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ վաշտից զինվոր է ինքնակամ հեռացել, 15 օր է՝ չեն կարողանում գտնել

Լուրեր

06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հատուկ վաշտից   շուրջ  15 օր առաջ  զինվոր է ինքնակամ հեռացել: Մեր տեղեկություններով զինվորը Արագածոտնի մարզից է, գործով վկա է եղել, որի շրջանակներում պետք է մոտ օրերս առերեսում կայանար։

Զինվորի նկատմամբ  հետախուզում է հայտարարվել, սակայն մինչ օրս չի հաջողվել նրան գտնել։

Այդ դեպքից հետո, ի դեպ,  զորամասի հրամանատարին տեղափոխել են այլ աշխատանքի:

Այս տեղեկությունների շուրջ Factor.am-ը պարզաբանում խնդրեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Վերջինս, սակայն,  ասաց, որ դեպքի մասին տեղեկություններ չունի, խոստացավ իրավիճակը պարզաբանել մեկ ժամից:

Թեմայի շուրջ որեւէ տեղեկություն չփոխանցեց նաեւ ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը: Նա առաջարկեց տեղեկություն ստանալ ՊՆ մամուլի խոսնակից՝ ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով տեղեկությունները:

Հ․ Գ․ Զինվորի անունը եւ զորամասի համարը չենք հրապարակում՝ ելնելով անվտանգության նկատառումներից։

19․ 40

ՊՆ-ից դեպքի վերաբերյալ այդպես էլ չհաջողվեց պարզաբանում ստանալ։ Արծրուն Հովհաննիսյանը, ով խոստացավ կատարվածի վերաբերյալ մեկ ժամ անց պարզաբանում տալ, հաջորդող երեք ժամերին այդպես էլ անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները։

Նարեկ Կիրակոսյան