«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Եղեգնաձորում ՀՀ ԶՈՒ սպա, փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու միջադեպին: «Ս.թ. սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում ՀՀ ԶՈՒ սպա, փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծելով մահվան դուռը հասցնելու դեպքն ակամա զուգահեռներ առաջացրեց Հարսնաքար ռեստորանի մոտ 2012 թ. հունիսի 17-ին ռազմական բժիշկ, մայոր Վահե Ավետյանին ծեծելով սպանելու …

