Ռուբեն Հայրապետյանն ինձ խանգարեց. Թովմաս Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Բոլորը

ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը չի բացառում, որ կարող է բողոքարկել ՀՖՖ նախագահի ընտրությունները:

«Այս պահին շատ էմոցիոնալ եմ, չեմ ուզում գնահատական տալ: Այսօրվա կատարվածի հետ պետք է քնեմ, արթանամ և որոշումս կայացնեմ: Առանց էմոցիաների վաղը որոշում կկայացնեմ», – ասաց նա:

Գրիգորյանն ասաց, որ թեև ընդգծվել է՝ ՀՖՖ նախագահի այս ընտրություններն աննախադեպ էին Հայաստանի պատմության մեջ, քանի որ առաջադրված էին թեկնածուներ ու կար մրցակցություն, բայց նկատեց, որ այն անհավասար էր. «Այդ մրցապայքարն անհավասար էր, այս շենքից օգտվում էր իմ մրացակիցը, այս ռեսուրսներից, կար նաև իշխանության աջակցությունը»:

Հարցին՝ հստակ ո՞ւմ նկատի ունի, Գրիգորյանն ասաց. «Բոլոր նրանց, ովքեր ներկա էին դահլիճում»:

Դիտարկմանը՝ չի՞ բացառում, որ կհամագործակցի նորընտիր նախագահի հետ՝ Թովմաս Գրիգորյանն արձագանքեց. «Վաղը կպատասխանեմ, բայց ես ֆուտբոլում լինելու եմ»:

Լրագրողի հարցին՝ իր դեմ ուղղված ձայները կապո՞ւմ է Ռուբեն Հայրապետյանի հետ, Գրիգորյանը պատասխանեց. «Դա կեղծ օրակարգ էր: Այսօր ընտրվել է Մելիքբեկյանը, և չի կարող ինձ հետ գործ չունենալ: Կարող է տասը տարի հետո ասեք՝ Մելիքբեկյանն իմ ընկերն է: Ես ֆուտբոլային այնպիսի գործիչ եմ, որ թե՛ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, թե՛ ես պարզապես չենք կարող իրար հետ հարաբերություններ չունենալ»:

Նա նաև հաստատեց, որ իր ընտրությանը վնասել է Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունն այն մասին, որ աջակցում են իրեն: Հիշեցնենք, որ այսօր ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան