ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ հրավիրել է տոնական ընդունելություն, որը տեղի է ունեցել Գյումրիում: Հանրապետության վարչապետն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, Ազգային Ժողովի մեծարգո նախագահ, Կառավարության հարգելի անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, պետական …

