Թրամփի վարչակազմը դեմոկրատներից պահանջել է բյուջեից հանել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու դրույթը. Washington Post

Լուրեր

18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
Բոլորը

Դոնալդ Թրամփի վարչակազմը  սպառնացել է վետո դնել ԱՄՆ բյուջեի վրա, եթե դեմոկրատները չհրաժարվեն Ուկրաինային օգնություն ցույց տալու դրույթից, ինչն առանձին տողով ներառված է եղել բյուջեի նախագծում: Ըստ Washington Post-ի, արդյունքում դեմոկրատները ստիպված են եղել զիջումների գնալ, իսկ Թրամփը ստորագրել է բյուջեն: Հակառակ պարագայում վետոն կհանգեցներ շատ ծանր հետևանքների՝ երկիրը կատարյալ քաոսի մեջ ներքաշելով:

Նշվում է, որ դեմոկրատները մոտ 250 միլիոն դոլարի ռազմական օգնություն էին ցանկանում հատկացնել Ուկրաինային: Բայց քանի որ հենց Ուկրաինայի հետ կապված խնդիրներն էին հանգեցրել Թրամփին իմպիչմենթի ենթարկելու Ներկայացուցիչների պալատի որոշմանը, վերջիններս Սպիտակ տան արգելափակումը շրջանցելու նպատակով Ուկրաինայի ռազմական օգնությունը ներառել էին ոչ թե Պենտագոնի, այլ երկրի ընդհանուր բյուջեում:

Հիշեցնենք Ջո Բայդենի ու նրա որդու՝ Կիևում ծավալած բիզնես գործունեության հետ կապված Թրամփը Ուկրաինայի նախագահ Զելենսկուց պահանջել էր՝ հետաքննություն սկսել: Նշվում էր, որ Թրամփը ճնշում է գործադրել Զելենսկու վրա, սակայն պաշտոնական Կիևը շտապել էր հերքել ճնշում գործադրելու մասին տարածված տեղեկությունը: