Խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանում իմ հանդիպման հիմնական թեման կլինի․ Գերմանիայի ԱԳ նախարար
Քաղաքականություն
18.11.2026 | 12:18
Գերմանացի նախարարը հայտնել է, որ Բաքու է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո։
«ԵՄ երկրները նույնպես շահագրգռված են այս տարածաշրջանի հետ ինտենսիվ համագործակցությամբ։ Նոր տրանսպորտային միջանցքները հնարավորություններ են ստեղծում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի համար։ Երկու երկրներն էլ Վաշինգտոնում օգտվել են այդ պատմական հնարավորությունից։ Ես շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվեր և ուժի մեջ մտներ»,- հայտարարել է Յոհան Վադեֆուլը։
Նա նշել է, որ ամեն ինչ կանեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։
«Այս հարցը կդառնա Հայաստանում իմ հանդիպման հիմնական թեման։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ Ադրբեջանի նախագահը նույնպես պատրաստակամություն է հայտնել այդ հարցում»,- հայտարարել է գերմանացի պաշտոնյան։
Հավելենք, որ այսօր ավելի ուշ Գերմանիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան՝ բանակցությունների։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

