Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհուրդը և UNAC-ը կհամագործակցեն

Լուրեր

18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
Բոլորը

Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահ Նորին Գերազանցություն Ահմեդ բն Մուհամմադ ալ Ջարուանը և ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի կազմակերպության բարձրագույն ներկայացուցիչ Ն.Գ. Միգել Անխել Մորատինոսը ստորագրել են փոխըմբռնման և համատեղ աշխատանքի հուշագիր` նպատակ ունենալով մշակել ծրագրեր և նախաձեռնություններ, որոնք կնպաստեն հանդուրժողականության, փոխըմբռնման և ամբողջ աշխարհում մշակույթների, ժողովուրդների և կրոնների միջև համերաշխության ամրապնդմանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպանությունից։

«Հուշագրի նպատակ ունի ամրապնդել համագործակցության առաջնահերթ ոլորտները` խթանելու խաղաղությունն ու հանդուրժողականությունը, աջակցելու ՄԱԿ-ի կրոնական վայրերը պաշտպանելու գործողությունների ծրագրին, ինչպես նաև գիտաժողովների  ինստիտուցիոնալ համագործակցության անցկացման գործում։

Մորատինոսն իր ուրախությունն է հայտնել նման հուշագիր ստորագրելու առիթով` նշելով, որ այն ամբողջ աշխարհում կմիավորի հանդուրժողականության և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և միևնույն ժամանակ բարձր է գնահատել հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի դերը, ինչպես նաև երկու կառույցների միջոցով աշխարհի տարբեր երկրներում հանդուրժողականության արժեքները բարձրացնելու հնարավորությունը:

Ն.Գ. Ալ Ջարուանը մեկնաբանել է, որ Խորհրդի կարևորագույն նպատակներից մեկը միջազգային համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքն է: Նա նաև կարևորել է հանդուրժողականության և խաղաղության արժեքների տարածումը և բարձրացումը, երիտասարդության ու կանանց հզորացումը և ԶԼՄ-ների դերի ամրապնդումը խաղաղության համար, հատկապես ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ, որոնցից թերևս ամենակարևորը ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքն է:

Սույն հուշագրի ստորագրումը հանդուրժողականության տարվա շրջանակներում ավելի քան 70 գործընկերների և խաղաղության և հանդուրժողականության համաշխարհային ընդհանուր խորհրդի անդամների ԱՄԷ կատարած այցելության արդյունք է»,- նշված է հաղորդագրության մեջ: