«Որպես ընդդիմություն Սերժ Սարգսյանը լուրջ է, Ռոբերտ Քոչարյանը՝ անլուրջ»․ Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը

-Պարո՛ն Արշակյան, 51 հազար դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը հասցրել է գործում մեղադրյալ ներգրավելուց անմիջապես առաջ լքել Հայաստանի սահմանները։ Ըստ Ձեզ՝ ո՞ւմ բացթողումն է սա։

-Եթե սահմանափակում չկա, անկախ նրանից, թե մարդուն ինչում են կասկածում, նա ազատ է տեղաշարժվել։ Դա է դեմոկրատիան։ Այսինքն՝ մենք վճարում ենք նաև մեր ազատությունների համար։ Եթե դատավոր Ուզունյանի դեմ կասկածի դեպքում արգելեին տեղաշարժվել, այսինքն, Հայաստանից հեռանալ կամ ինչ-որ տեղ գնալ, դա հետագայում բոլորիս վրա կտարածվեր։

-Դատավոր Ուզունյանը հասցրել է սահմանը հատել վարույթը քննող մարմնին ներկայանալուց առաջ։ Այսինքն, նրան տեղյակ են պահել։

-Տեսեք, երբ սանկցիան չկա, սահմանափակելու մասին դատարանի որոշումը չկա, նա ազատ է տեղաշարժվել, դա մեր վճարելիք գինն է։ Ավելի լավ է մի հոգի օգտվի դրանից և խուսափի պատասխանատվությունից, քան մի հոգի անմեղ մարդ կաշկանդվի: Դա նորմալ է։ Իսկ եթե կա բացթողում կամ թերացում, ինչ-որ ծառայություններ թերացել են…

-Տվյալ դեպքում Դուք բացթողում տեսնո՞ւմ եք

-Կարծում եմ, եթե այդպես լիներ, նա երևացող ֆիգուրա է, սովորական գրպանահատ չէ, նրա նկատմամբ որոշակի հսկողություն կա, բայց սանկցիա չկա։ Բայց համապատասխան ծառայությունները կաշկանդված են եղել, չեն կարողացել մարդու ազատությունների նկատմամբ ոտնձգություն կատարել։ Եթե սանկցիա չկա և դատավորի հեռանալու հնարավորությունը կասեցնեին, այդ ժամանակ գործ կունենայինք իշխանության չարաշահման հետ։ Կարծում եմ՝ դա միշտ լինելու է։ Պետք է ավելի «ակուրատնի» լինեն մեր իրավապահ մարմինները։ Հենց կասկածեցին, պետք է լռեն դրա մասին։ Ոչ ոք չիմանա։ Այսինքն, թող անակնկալ լինի։ Գեղեցիկ է անակնկալը։

-Այսինքն, Դուք հավանական եք համարո՞ւմ, որ Ուզունյանն իմացել է, որ իրեն հեսա-հեսա բռնելու են։

-Ես կարծում եմ, որ եթե 51 հազար դոլարը կա, նշանակում է՝ դա միակ դեպքը չէ: Գող՝ սիրտը դող։ Բոլոր գողերն էլ, նրանք, որոնք օրենքը խախտել են, իսկ իրավաբաններն օրենքը լավ գիտեն, նրանք անընդհատ սպասում են դրան, միշտ պատրաստ են իրենց կողմից դատված մարդկանց դաշտ տեղափոխվել։

-Դուք նկատեցիք, որ նա կարող է դատավորների մեջ միակը չլինել, որը հետապնդվում է կաշառքի գործով։ Ըստ Ձեզ՝ իշխանությունն ի՞նչ միջոցներ պիտի ձեռնարկի, որպեսզի կանխի այն, ինչ տեղի ունեցավ դատավոր Ուզունյանի հետ։

-Դա առանձնապես ողբերգություն չէ։ Գնացել է, կգտնեն, կբերեն։

-Իսկ եթե Ռուսաստան է գնացել։

-Ռուսաստանը «բոբո» չէ, Ռուսաստանը բոլորին չի պահում։ Պահում է ոմանց։ Եթե բոլորին պահեր… Ինքն էլ պիտի հաշվետվություն տա, նրանց մոտ 20-30 տարի է տևում, բայց հաշվետվություն է տալիս։

-Համենայն դեպս, դեռ ոչ մեկին չի վերադարձրել։ Գոնե նրանց, որոնք փախել են Փաշինյանի իշխանության օրոք:

-Կվերադարձնի։ Կամ ավելի վատ՝ այնտեղ կդատի։ Ավելի խիստ օրենքներով։ Նրանք բոլորը վերադառնալու են։ Այսօրվա Ռուսաստանի իշխանություններն այդպես են իրենց պահում, բայց Ռուսաստանը նույնպես փոփոխությունների շեմին է, հաջորդ իշխանությունը մաքրվելու է նախորդ իշխանության աղբից։ Բոլորն արդեն որպես խուսափած, ավելի ծանրացած հանգամանքներով կա՛մ վերադառնալու են Հայաստան, կա՛մ այնտեղ են դատվելու։ Այնպես որ՝ ճիշտը համագործակցելն է արդարադատության կայացման հետ։ Մանավանդ՝ դատավորը, մանավանդ՝ դատախազը։ Դրանք հիմնականում իրավաբաններ են կամ մոտ են իրավաբանությանը։ Նրանք պետք է իմանան, որ համագործակցությունը թեթևացնում է պատասխանատվության աստիճանը։ Նրանք պետք է համագործակցեն։ Մանավանդ Ռուսաստանում թաքնվելը բավականին լուրջ զրկանքների պատճառ է, երկրորդ՝ այդ երկիրը բավականին վտանգավոր երկիր է, մի օր կհանձնեն, կամ չեն հանձնի՝ իրենք կդատեն, կսարքեն մի բան։ Ավելի ճիշտ է, որ գան համագործակցեն, հաշիվը փակեն: Եթե չարաշահումներ են, կաշառքներ են, ինչ-որ պատիժ ստանան՝ նվազագույն չափով, և հանգիստ խղճով դուրս գան ապրեն:

-Փոխարենը Հայաստանին վերադարձվել է հետախուզման մեջ գտնվող մեկ այլ մեղադրյալ՝ Ֆրանկլին Գոնսալեսը, այսինքն, Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը։ Մի տեսակ խորհրդանշական չէ՞ հետախուզվողների այս փոխատեղումը։

-Դե պետք է գնան-գան, մենք դրան պետք է սովորենք։ Քանի որ երկար ժամանակ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները կամ նրանց կից անձինք չեն հետապնդվել, արտոնյալ խավ են եղել, մեզ համար հիմա անսովոր է, որ Գոնսալեսին… բա կարելի՞ է, դատավորին կարելի՞ է։ Հիմա գիտենք, որ կարելի է։ Նրանք բոլորը, որոնք պաշտոնյա են կամ նրանց ազգականն են ու հանցանք են գործում, պետք է իմանան, որ պատասխանատվության են ենթարկվելու և ներկայացումների «հերոսներից» են լինելու։

-Պարո՛ն Արշակյան, Գելափի հայաստանյան ներկայացուցչի խոսքով՝ մեր ժողովրդի մի հատվածը Ռոբերտ Քոչարյանին ընկալում է ամենաընդդիմադիրը։ Մինչդեռ ժողովուրդը մերժել էր Սերժ Սարգսյանին։ Ինչպե՞ս ստացվեց, որ Ռոբերտ Քոչարյանն ավելի ընդդիմադիր է ճանաչվել, քան Սերժ Սարգսյանը:

-Գործողություններով։ Ռոբերտ Քոչարյանն ագրեսիվ է և ակտիվ գործողություններ է կատարում։ Սերժ Սարգսյանը թավշյա ընդդիմություն է, նա թավիշը քաղաքականության շրջանակներից դուրս չի գալիս։ Կուսակցության մեջ արված հայտարարությունները, ԵԺԿ-ի ամբիոնից արված հայտարարությունը լուրջ են: Որպես ընդդիմություն՝ Սերժ Սարգսյանը լուրջ է, որպես ընդդիմություն՝ Ռոբերտ Քոչարյանն անլուրջ է։ Դա ընդդիմություն չէ, ընդհանրապես անհասկանալի է, թե ինչ է անում Ռոբերտ Քոչարյանը, ինչ հույսեր ունի։ Իրեն հանձնել են։ Հիմա ումի՞ց է բողոքում, ի՞նչ է լինելու։ Չկա՞ իր կողքի խցում մեկը, որ հարցնի՝ էս ի՞նչ ես անում։ Հայկական պետությունը կործանվելու է։ Եթե Հայաստանն ու Արցախը այնքան տկարանան, որ ինքը ազատություն ստանա, չդատվի, ողջախոհության շրջանակում անհնար կլինի, մենք թույլ չենք տա, որ մեր պետությունը կործանվի, որպեսզի այդ մարդիկ ազատվեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան