Հոկտեմբերի սկզբին մեկնարկող լիագումար նիստում խորհրդարանը կքննարկի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագիծը։ Նշենք, որ նախագիծը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, նախագծում ներկայացված են այն էական կարգապահական խախտումները, որոնք Սահմանադրական դատարանը թույլ է տվել Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին …

