Թուրքիան զրահամեքենաներ է կուտակում թուրք-սիրիական սահմանային Աքչաքալե անցակետում։ Աղբյուրը նշում է, որ հնարավոր է այդ զրահամեքենաներն օգտագործվեն թուրք-ամերիկյան համատեղ պարեկությունների ժամանակ։ Ըստ թուրքական աղբյուրի՝ սա նաև նախանշան է, որ Թուրքիան կարող է Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածում ռազմական գործողություններ սկսել քուրդ զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ: ermenihaber.am

