«ԱԱԾ-ն պետք է դիրքորոշում հայտնի Արթուր Վանեցյանի հայտարարության վերաբերյալ». Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
Բոլորը

Կոռուպցիան ԱԱԾ թիվ 1 մարտահրավերներից մեկն է, բայց մենք մինչև հիմա չենք տեսել կոռուպցիոն որևէ սխեմայի բացահայտում: Այս մասին այսօր՝ «Հեղափոխությունը հասե՞լ է ԱԱԾ, թե՞ շրջանցել է այն. ՀԿ-ները մտահոգված են» թեմայով քննարկման ընթացքում նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Մեզ համար հասկանալի չէ, թե այդ կարմիր գծեր ասվածն ինչ է իրենից ներկայացնում: Պետք է ոչ թե գնահատողական դատողություններով որակենք պետական մարմնի գործունեությունը, այլ իրավական և ժողովրդավարական պետությանը բնորոշ չափանիշներով: Հայաստանի շահերից բխում է ունենալ ԱԱԾ, որը, որպես այդպիսին, չունենք: Մարտահրավերները ոչ միայն կանխված չեն, այլ երաշխիք էլ չունենք, որ ապագայում կկանխեն»,- ասաց Սաքունցը:

Ըստ նրա՝ այսօրվա ԱԱԾ-ն չունի որևէ հայեցակարգ, որով կարելի է հասկանալ՝ ինչպես է ԱԱԾ-ն պատկերացնում իր լինելը: «Անվտանգության երաշխիք չի կարող լինել մի մարմին, որը չի կարողանում կանխել պետական գաղտնիքների մատչելիության հարցը: ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետը, ԴԱՀԿ նախկին պետը, Հոկտեմբերի 27-ի գործով դատավորը և այլ պաշտոնյաներ, որոնք ի պաշտոնե կրում են պետական գաղտնիքներ, հայտնվում են մեկ այլ երկրում՝ իրենց հետ տանելով այդ գաղտնիքը: Եվ խոսել պետական գաղտնիքի մասին, երբ կան մարդիկ, որոնք կրում են այդ գաղտնիքն ու գտնվում են այլ երկրում, ավելի մեծ վտանգ է ազգային անվտանգության համար»,- նշեց Սաքունցը:

Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն պետք է դիրքորոշում հայտնի իր նախկին պետի հայտարարության վերաբերյալ. «ԱԱԾ նախկին պետն ասում է, որ օտարերկրյա ֆինանսավորում ստացող ՀԿ-ները և որոշ քաղաքական ուժեր պետության համար սպառնալիք են, բայց այսօրվա ԱԱԾ-ն բացարձակապես լռության է մատնում այդ հայտարարությունները: Եթե համամիտ են, պետք է գործողություններ իրականացնեն: Եթե ոչ՝ պետք է իրենց դիրքորոշումը ներկայացեն»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին 6 ՀԿ դիմել էր կառավարությանը՝ կոչ անելով ջանքեր ներդնել ԱԱԾ արմատական բարեփոխման ուղղությամբ: Մասնավորապես՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Հանրային լրագրության ակումբ և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպությունները դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջով, որ վերջինս հանձնարարի ենթակա իրավապահ մարմիններին մանրակրկիտ զբաղվել նախորդ տասնամյակներում Հայաստանում տեղի ունեցած խոշոր իրադարձությունների ուսումնասիրությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան