Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի բժշկական կենտրոնում ծանոթացավ իրականացված աշխատանքներին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Դիլիջանում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Դիլիջանի բժշկական կենտրոնի վերաբացմանը: Կարմիր ժապավենը կտրելուց հետո վարչապետն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, բուժհաստատության աշխատակիցների և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ շրջեց վերանորոգված կենտրոնի բաժանմունքներում։

Մինչ բաժանմունքներում շրջայց կատարելը՝ ներկաները պատրաստված հոլովակից տեղեկացան կատարված աշխատանքների ծավալների մասին։ Դիլիջանի բժշկական կենտրոնը հիմնովին վերանորոգվել, վերակառուցվել ու վերազինվել է ժամանակակից սարքավորումներով։

Իրականացվել են լանամասշտաբ շինարարական աշխատանքներ։ Բժշկական կենտրոնը վերակառուցելու և վերազինելու համար Հարություն Քուշկյանը ներդրել է ավելի քան 2,4 մլն ԱՄՆ դոլար: Շրջայցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ամեն ինչ նո՞ր է, օգտագործված որևէ բան չկա՞, աշխատակիցները դրական պատասխան տվեցին` հաստատելով, որ ամեն ինչ նոր է։ Անհետաձգելի բուժօգնության ծառայության մատուցման սենյակում գտնվող սարքավորումներին ծանոթանալու ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նկատեց, որ սկզբունքային փոփոխություններ են մտցնում հիվանդանոցներում հիվանդների ընդունման կարգի մեջ։

«Գալիք տարում կփորձենք բոլոր հիվանդանոցներում զարգացնել այս հատվածը։ Ժամանակին այսպիսի բան չի եղել, դուռը թակել են ու գնացել են միանգամից բաժանմունք»,- նկատեց Թորոսյանը։

Ծննդօգնության բաժանմունքում գտնվելու ժամանակ բուժհաստատության մանկաբարձ-գինեկոլոգ Հարություն Կարապետյանը տեղեկացրեց, որ այս տարի ծնունդների թիվն ավելացել է։ «Անցյալ տարի եղել է 183 ծնունդ, այս տարի՝ 187 ծնունդ։ Ավելացման միտում կա»,- ասաց բժիշկը։

Այնուհետև վարչապետին ներկայացվեցին նոր ձեռք բերված սարքավորումները։