ՍԱՏՄ-ն արգելել է հակասանիտարական պայմաններում վաճառվող մեծ քանակությամբ մսի վաճառքը

Լուրեր

06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները դեկտեմբերի 21-ին և 22-ին շրջայցեր են կատարել ողջ հանրապետությունում՝  հատկապես կենդանական ծագման մթերքի փողոցային առևտուրը կանխելու նպատակով: Փողոցում, հակասանիտարական պայմաններում վաճառվող մեծ քանակությամբ մսի առուվաճառքն արգելվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հաշվի առնելով սննդամթերքի առևտրի նախատոնական աշխուժացումը և, դրանով պայմանավորված, սննդամթերքի անվտանգության խախտումների հաճախակիանալը՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնը և մարզերի տարածքային կենտրոնները կաշխատեն նաև  հանգստյան օրերին:

Դեկտեմբերի 21-ին և 22-ին, Տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները, համագործակցելով տեղեկան ինքնակառավարման մարմինների և ոստիկանության հետ, շրջայցեր են կատարել ողջ հանրապետությունում՝  հատկապես կենդանական ծագման մթերքի փողոցային առևտուրը կանխելու նպատակով: Փողոցում, հակասանիտարական պայմաններում վաճառվող մեծ քանակությամբ մսի առուվաճառքն արգելվել է:

Շրջայցերը կշարունակվեն մինչև Նոր Տարի:

Հորդորում ենք սպառողներին սննդամթերքի անվտանգության, սանիտարահիգիենիկ նորմերի, մթերքի  պահման պայմանների, մակնշման ցանկացած խախտում նկատելիս զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծին:

Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ սահմանված հանգստյան բոլոր 8 օրերին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գիծը՝ 010 206040, շարունակելու է շուրջօրյա աշխատանքը, ահազանգերին ընթացք է տրվելու, տեսուչները կաշխատեն արագ արձագանքման սկզբունքով»,- ասվում է հաղորդագրության մեջ: