ՖԻՖԱ-ն հաստատել է, որ ֆուտբոլի 2026թ. աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամը լինելու է ռեկորդային։ Կատարում կայացած ԱԱ-2022-ի համեմատ մրցանակային հիմնադրամն ավելացել է 50 տոկոսով և կկազմի 655 միլիոն դոլար, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ ԱԱ-2026-ի բոլոր մասնակիցները կստանան առնվազն 10,5 միլիոն դոլար։ Աշխարհի չեմպիոնը կվաստակի 50 միլիոն դոլար, իսկ եզրափակիչի մյուս մասնակիցը՝ 33 միլիոն։ Բրոնզե մեդալակիրը …

