Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օտարերկրյա պետական և աշխատանքային այցերի ժամանակ ստացած թանկարժեք նվերները Պետական գույքի կառավարման կոմիտեն անորոշ ժամկետով փոխանցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի օգտագործմանը։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Պետական գույքի կառավարման կոմիտեից։ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև …

