Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը թույլ է տվել իր աշխատակիցներին լքել երկիրը` Իրանին հնարավոր հարվածի ֆոնին

Լուրեր

30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
Բոլորը

Պետդեպարտամենտը թույլ է տալիս Իսրայելում ԱՄՆ դեսպանատան ոչ կարևոր աշխատակիցներին լքել երկիրը՝ «անվտանգության ռիսկերի» պատճառով, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին ռազմական հարված հասցնելու հարցը՝ միջուկային ծրագիրը խափանելու նպատակով, գրում է POLITICO-ն։

«Մարդիկ կարող են ցանկանալ լքել Իսրայելը, քանի դեռ առևտրային չվերթները հասանելի են», – հայտարարել է դեսպանատունը ճանապարհորդության վերաբերյալ նախազգուշացման թարմացման մեջ։ Այս շաբաթվա սկզբին Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը հետ էր կանչել ոչ կարևոր աշխատակիցներին։

Դեսպանատունը նաև խրախուսել է պետական ​​աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին ձեռնպահ մնալ երկրի որոշակի մասեր այցելելուց՝ «անվտանգության միջադեպերի կապակցությամբ և առանց նախնական ծանուցման», այդ թվում՝ Երուսաղեմի Հին քաղաք և Արևմտյան ափ։

Հանձնարարականը հնչում է այն ժամանակ, երբ Սպիտակ տունը քննարկում է Իրանի վրա կրկին հարձակվելու հարցը։ Վարչակազմի պաշտոնյաները քննարկում են առկա ռազմական տարբերակները, որոնցում Իսրայելը համարվում է հիմնական գործընկեր։ Սակայն Պենտագոնի որոշ պաշտոնյաներ մտահոգված են, որ երկարատև հարվածները կարող են սպառել ամերիկյան ռազմական պաշարները՝ նաև բացելով Չինաստանի կողմից Թայվանի վրա հարձակման հնարավորությունը։

Դեմոկրատները վախենում են, որ Թրամփը կկիրառի ռազմական ուժ առանց Կոնգրեսի հաստատման: Հաջորդ շաբաթ նրանք պլանավորում են Ներկայացուցիչների պալատում և Սենատում քվեարկություն անցկացնել՝ Իրանի վրա միակողմանի հարձակում սկսելու նրա  հնարավորությունը սահմանափակելու համար: Սակայն Թրամփը պնդում է, որ իր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է  դիվանագիտական ​​լուծում գտնելու վրա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի