Թուրքիան ավարտում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ քննարկվող միջազգային խաղաղապահ առաքելության շրջանակում Գազա զորքեր տեղակայելու նախապատրաստական աշխատանքները, հաղորդել է Middle East Eye-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, գրում է Turkish minute-ը։ Անկարան սկսել է երկրի տարբեր ծայրերից մոտ 2000 զինվորներից բաղկացած բրիգադ կազմավորել՝ ՄԱԿ-ի մանդատի ներքո առաջարկվող «կայունացման ուժերին» մասնակցելու համար։ Ստորաբաժանումը կներառի անձնակազմ, որը նախկինում …

