ԱՄՆ-ն խորտակել է Երկրորդ համաշխարհայինից ի վեր ամենամեծ ռազմանավը՝ իրանական «Shahid Bahman Bagheri»-ն

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ԱՄՆ-ը խորտակել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ ռազմանավը՝ իրանական անօդաչու թռչող սարքերը կրող «Shahid Bahman Bagheri»-ն, որն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի հպարտությունն էր։ Die Welt-ի տվյալներով՝ սա աշխարհում առաջին նավն էր, որը նախատեսված էր բացառապես հարձակողական անօդաչուներ տեղափոխելու համար։ Նավը կարող էր նաև տեղափոխել հրթիռներ, ուղղաթիռներ, նույնիսկ փոքր նավեր։ ԱՄՆ ռազմական հրամանատարության հրապարակված հայտարարության համաձայն՝ նավը խորտակվել է Պարսից ծոցում՝ փետրվարի 28-ին ռազմական գործողությունների սկսվելուց «կարճ ժամանակ անց»։

Նավն ուներ շուրջ 42,000 տոննա ջրատարողություն, ինչն այն դարձնում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր խորտակված ամենամեծ ռազմանավը: Համեմատության համար, 1941 թվականին խորտակված ամենամեծ գերմանական ռազմանավը՝ «Բիսմարկը», ուներ ավելի քան 50,000 տոննա ջրատարողություն: 2022 թվականի ապրիլին Սև ծովի հատակում հայտնված «Մոսկվա» կառավարվող հրթիռներով հածանավն ուներ 11,500 տոննա ջրատարողություն:

Մինչ այդ, իրանական բանակը պնդում է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ, որը նավթի և գազի փոխադրման կարևորագույն երթուղի է: Ռազմածովային ուժերի խոսնակ Մոհամմադ Աքբարզադեն հայտարարել է, որ այս երթուղով անցնելու փորձ կատարող ցանկացած նավ կարող է ենթարկվել իրանական հրթիռների կամ անօդաչու թռչող սարքերի հարձակման:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը պատրաստ են պաշտպանել Հորմուզի նեղուցով անցնող նավթատար նավերը: Մինչդեռ, ԱՄՆ բանակը հայտնել է, որ Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր ոչնչացվել է 17 իրանական նավ, այդ թվում՝ սուզանավ, իսկ երկրի ներսում հարված է հասցվել գրեթե 2000 թիրախի:

«Այսօր Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում կամ Օմանի ծոցում չկա ոչ մի իրանական նավ»,- հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովակալ Բրեդ Քուփերը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի