ԱՄՆ-ն աշխատում է զինել քրդական ուժերին՝ Իրանում ապստամբություն հրահրելու համար. CNN 

Լուրեր

30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:41
Իսրայել թռչող Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի են եղել ու կռվի բռնվել․ նրանցից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը․ մանրամասներ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
Բոլորը

ԱՄՆ ԿՀՎ-ն աշխատում է զինել քրդական ուժերին՝ Իրանում ժողովրդական ապստամբություն հրահրելու նպատակով, CNN-ին հայտնել են ծրագրերին ծանոթ մի քանի աղբյուրներ։ Ըստ նրանց՝ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչներն ակտիվ քննարկումներ են ունեցել իրանական ընդդիմադիր խմբերի և Իրաքի քուրդ առաջնորդների հետ՝ նրանց ռազմական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։

Իրանական քրդական զինված խմբավորումները հազարավոր ուժեր ունեն, որոնք գործում են Իրաք-Իրան սահմանի երկայնքով, հիմնականում՝ Իրաքի Քրդստանի շրջանում: Խմբավորումներից մի քանիսը պատերազմի սկզբից ի վեր հրապարակային հայտարարություններ են տարածել՝ ակնարկելով անխուսափելի գործողությունների մասին։ Ըստ հրապարակման՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածներ է հասցրել քրդական խմբավորումներին և երեքշաբթի հայտարարել, որ տասնյակ անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է քրդական ուժերին։

Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի զրուցել է Իրանական Քրդստանի Դեմոկրատական ​​կուսակցության (ՔԴԿ) նախագահ Մուստաֆա Հիջրիի հետ՝ ըստ իրանցի քրդական բարձրաստիճան պաշտոնյայի: ՔԴԿ-ն ԻՀՊԿ-ի թիրախում հայտնված խմբերից է:

Իրանցի քրդերի բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին հայտնել է, որ Իրանի քրդական ընդդիմադիր ուժերն առաջիկա օրերին կմասնակցեն Արևմտյան Իրանում ցամաքային գործողության։

«Մենք կարծում ենք, որ հիմա մեծ հնարավորություն ունենք»,- ասել է աղբյուրը՝ բացատրելով գործողության ժամկետները։

Աղբյուրը հավելել է, որ աշխարհազորայիններն ակնկալում են ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությունը։

Կիրակի Թրամփը նաև զանգահարել է Իրաքի քրդերի առաջնորդներին՝ քննարկելու Իրանում ԱՄՆ ռազմական գործողությունը և այն, թե ինչպես կարող են ԱՄՆ-ն և քրդերը համագործակցել առաքելության ընթացքում, ասել են երկու ամերիկացի պաշտոնյաներ և զրույցներին ծանոթ երրորդ աղբյուրը՝ ըստ Axios-ի։

Իրանի քրդական խմբավորումներին զինելու ցանկացած փորձ կպահանջի Իրաքի քրդերի աջակցությունը՝ զենքի տարանցման և Իրաքյան Քուրդիստանը որպես մեկնարկային հարթակ օգտագործելու համար։

Ամերիկացի մի պաշտոնյա ասել է, որ քրդերը կարող են նպաստել տարածաշրջանում քաոսի տարածմանը և նվազեցնել իրանական ռեժիմի ռազմական ռեսուրսները։ Այլ գաղափարներ էլ կան այն մասին՝ արդյո՞ք քրդերը կարող են գրավել և պահել Իրանի հյուսիսային մասում գտնվող տարածքները, որոնք անվտանգության գոտի կստեղծեն Իսրայելի համար։

Հրապարակման մեջ նշվում է, որ ԿՀՎ-ն հրաժարվել է մեկնաբանություն տալ։

Վերջին օրերին Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրաքի հետ սահմանի երկայնքով գտնվող իրանական ռազմական և ոստիկանական դիրքերին՝ մասամբ Իրանի հյուսիս-արևմուտք զինված քրդական ուժերի հնարավոր հոսքի հիմք նախապատրաստելու համար, հայտնել է աղբյուրներից մեկը։ Իսրայելական աղբյուրը նշել է, որ այդ հարվածները, հավանաբար, կուժեղանան առաջիկա օրերին։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից քրդական ցամաքային ուժերին ցանկացած աջակցություն պետք է լինի լայնածավալ, ասել են հարցի հետ ծանոթ աղբյուրները: ԱՄՆ հետախուզության գնահատականները մշտապես ցույց են տվել, որ իրանական քրդերը ներկայում չունեն ազդեցություն կամ ռեսուրսներ կառավարության դեմ հաջող ապստամբություն խթանելու համար, ասել է աղբյուրներից մեկը: Եվ իրանական քրդական կուսակցությունները քաղաքական երաշխիքներ են փնտրում Թրամփի վարչակազմից, նախքան որևէ դիմադրության ջանք միանալու պարտավորություն ստանձնելը:

Քրդական ընդդիմադիր խմբերը բաժանված են տարբեր գաղափարախոսություններով և մրցակցող օրակարգերով, և Թրամփի որոշ պաշտոնյաներ, որոնք մասնակցել են խմբերին աջակցելու վերաբերյալ քննարկումներին, մտահոգություններ ունեն ԱՄՆ-ին օգնելու նրանց դրդապատճառների վերաբերյալ։ Պաշտոնյաները հարց են բարձրացրել՝ արդյո՞ք այդ դինամիկան կարող է վտանգել ԱՄՆ-քրդեր աշխատանքային հարաբերությունները հիմա՝ հաշվի առնելով նման համագործակցության համար անհրաժեշտ վստահության մակարդակը։

«Դուք ունեք մարդկանց մի խումբ, որոնք մտածում են իրենց սեփական շահերի մասին, և հարցն այն է՝ արդյո՞ք նրանց ներգրավումը համապատասխանում է նրանց շահերին»,- ասել է Թրամփի վարչակազմի պաշտոնյան։

Թրամփի վարչակազմի շատ պաշտոնյաներ անձամբ զգուշացրել են քրդական ուժերի կողմից ԱՄՆ-ի հետ նախկին համագործակցության հետ կապված հիասթափության և ամերիկացիների կողմից լքված լինելու մասին հաճախակի բողոքների վերաբերյալ։

ԿՀՎ-ն Իրաքի քրդական խմբավորումների հետ աշխատելու երկար և բարդ պատմություն ունի, որը սկիզբ է առել տասնամյակներ առաջ՝ իրաքյան պատերազմի ժամանակ: Ամերիկյան հետախուզությունն այժմ իրաքյան Քրդստանում հենակետ ունի, որը գտնվում է Իրանի հետ սահմանի մոտ: ԱՄՆ-ը նաև հյուպատոսություն ունի Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում, իսկ ԱՄՆ-ի ու կոալիցիոն զորքերը տեղակայված են այնտեղ՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում:

Որոշ քրդեր հույս ունեին, որ ԱՄՆ ուժերի հետ համագործակցության դիմաց Իրաքի կիսաինքնավար Քրդստանի շրջանը կհաղթի իր անկախության ձգտումներում, չնայած դա իրականություն չդարձավ:

Վերջին տարիներին ԱՄՆ-ը նաև մեծապես հենվել է քրդական ուժերի վրա՝ որպես Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» ուժերին հակազդելու արշավի մաս: Դա ներառում է երկրի հյուսիսում գտնվող ժամանակավոր բանտային ճամբարներում «Իսլամական պետության» հազարավոր կալանավորների պահման պատասխանատվության ստանձնում։

Այնուամենայնիվ, այս տարվա սկզբին ԱՄՆ-ի հետ դաշնակից նոր սիրիական կառավարությունը արագ ռազմական արշավ սկսեց՝ երկրի հյուսիսի վերահսկողությունը ստանձնելու համար, որը ներառում էր «Իսլամական պետության» դեմ հարձակումներ և քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերի» դուրս մղում: Այդ արշավին բախվելով՝ քրդական ուժերը տարհանվեցին և դադարեցին պաշտպանել «Իսլամական պետության» բանտերը, երբ ԱՄՆ ուժերը դուրս բերվեցին երկրից: Հունվարին Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և SDF-ի դաշինքի նպատակը «մեծ մասամբ կորցրել է իր արդիականությունը»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի