ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է կյանքի կոչել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա»-ի վերագործարկման ծրագիրը։ Հանրային քննարկման է ներկայացվել «Հայֆիլմ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահելու մասին Կառավարության որոշումը: Հիմնավորման մեջ նշվում է, որ կինոարդյունաբերական այս բազմաֆունկցիոնալ կառույցը գրեթե մեկ տասնամյակ …

