Հայաստանը ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ է շարժվում. IRI հարցման արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
Բոլորը

Եթե 2018-ի հետհեղափոխական շրջանում բնակչության 73%-ը  կարծում էր, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է գնում, ապա 2026-ի փետրվարի դրությամբ այդ կարծիքին է Հայաստանի բնակչության 47%-ը։ Այս տվյալներն ամփոփված են Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետազոտությունում։

Սակայն 2025 թվականի հունիսին գրանցած 36%-ի համեմատ այս ցուցանիշը 11%-ով աճել է․ ստացվում է վերջին շրջանում հանրության մի հատվածի մոտ փոխվել է կարծիքը երկրի ընթացքի վերաբերյալ։

Հետազոտության արդյունքներով՝ երիտասարդ (18-35) և միջին տարիքի (36-55) անձանց շրջանում ավելի շատ են նրանք, ովքեր կարծում են, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ (համապատասխանաբար 44% և 45%)։ Մինչդեռ ավագ սերնդի (56+) 55%-ը վստահ է, որ ուղղությունը ճիշտ է։

Ըստ հարցման՝ տղամարդիկ ավելի դրական են գնահատում իրավիճակը, քան կանայք։ Կանանց շրջանում 45%-ը կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ, այնինչ՝ տղամարդկանց 37% է այս կարծիքին։

Հարցված երևանաբնակների գրեթե կեսը (47%)՝ նշել է «սխալ ուղղությամբ» տարբերակը։ Գյուղական վայրերում պատկերը ճիշտ հակառակն է՝ հարցվածների մեծամասնությունը՝ 54%-ը, երկրի ընթացքը համարում է ճիշտ։

Հետաքրքիր է, որ անկախ տարիքից, սեռից կամ բնակավայրից՝ հարցին պատասխանել դժվարացողների կամ հրաժարվողների տոկոսը կայուն է՝ տատանվելով 10%-13%-ի միջակայքում:

Հարցումն անցկացվել է 2026 թվականի փետրվարի 3-ից 13-ը։ Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1506 ՀՀ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից, որոնք այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ)։

Այն քաղաքացիները, որոնք ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։