Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում 4-րդն է։ Հայ մարզիկները նվաճել են ընդհանուր առմամբ 13 մեդալ՝ 4 ոսկե, 8 արծաթե և 1 բրոնզե։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։ Շարժվող թիրախ մրցաձևի մեծահասակների պայքարում Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Լիլիթ Մկրտչյանը։ Թիմային մրցաձևի տղամարդկանց պայքարում Հովհաննես Մարգարյանը, Գոռ Խաչատրյանը և Հայկ Մինասյանը նույնպես արժանացել …

