Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի շրջանակում, որն այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում, ստորագրվել է Գաբալայի հռչակագիրը։ Փաստաթուղթն ընդունվել է կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպման արդյունքում։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հռչակագիրը վերահաստատում է թյուրքական աշխարհում համերաշխության ամրապնդումը, փոխադարձ վստահության աճը և ինքնիշխանության, անկախության և պետականության սկզբունքներին նվիրվածությունը: Փաստաթղթում ընդգծվում է կազմակերպության դերը …