«Մենք փաստերը հիմա կներկայացնենք, իրանք էլ թող կպնեն իրանց գործին ու փորձեն հերքել»․ «Միասնության թևեր»-ի անդամը՝ ՀՀ տարածքում Ադրբեջանի նոր դիրքի շուրջ պնդման մասին

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտպանության նախարարության մոտ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամները ակցիա են իրականացրել և նախարարությանը փաստաթուղթ փոխանցել «ինքնիշխան տարածքում Ադրբեջանի նոր ներխուժումների, դիրքային բարելավումների ու ամրացումների վերաբերյալ»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ «Միասնություն» համազգային-քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հրատապ մամուլի ասուլիս հրավիրեց և հայտարարեց՝ Ադրբեջանը նոր ներխուժումներ է իրականացրել ՀՀ սուվերեն տարածք։

«Մենք ունենք հստակ փաստեր, ընդ որում, այս փաստերը երկարատև ուսումնասիրությունների, հետազոտությունների արդյունք են պրոֆեսիոնալների կողմից։ Մենք ունենք նաև արբանյակային լուսանկարներ, որտեղ շատ հստակ երևում է, թե ինչ է տեղի ունեցել և ինչ են արել ադրբեջանցիները։ Փաստաթղթերը պատրաստվում եմ հանձնել պաշտպանության նախարարություն, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից պատասխան պահանջելով, թե ինչու են նրանք հերթական անգամ խաբել, ստել մեր հասարակությանը, չեն ասել, որ Ադրբեջանը ներխուժում է իրականացրել, մասնավորապես, Վարդենիսի տարածաշրջանի հատվածում տեղի են ունեցել դիրքային առաջխաղացումներ, ամրացրել են նրանք իրենց դիրքերը»,- նշեց նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանը։

Նա նշել է՝ 2025 թվականի հուլիսի 31-ի դրությամբ այս դիրքերը չկային։ «Միջպետական ճանապարհը, և այդ գյուղերից միջպետական տանող ամբողջ հատվածը ևս գտնվում է վերահսկողության տակ։ Սա տեղի է ունեցել, նորից եմ կրկնում, 2025 թվականի ընթացքում։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի այն սուտը, որ Հայաստանի Հանրապետությունը տարածքներ չի կորցրել 2025 թվականին, մեր այս հստակ բացահայտումներով հերքվում է։ 2025 թվականին Հայաստանը ունեցել է տարածքային կորուստներ թե՛ Վարդենիսի տարածաշրջանում, թե՛ Ջերմուկում»։

Factor TV-ն ևս ուսումնասիրել է Արման Թաթոյանի հայտարարությունը և պարզել՝ դիրքը, որի մասին հայտնել է, իրականում կա։ Այն ամբողջությամբ ձևավորվել է 2025-ի օգոստոսի 9-ին։ Ձմռան ամիսներին արբանյակային լուսանկարներից դիրքը գրեթե չի երևում։ Տարածքը ձյունապատ է, նկատելի է միայն դիրքի ուրվագիծը։ Հնարավոր է, որ ձմռանն ադրբեջանցիներն այդ դիրքը չեն պահել՝ դժվարամատչելի և ձյունապատ, բարձր լեռնային լինելու պատճառով։

Արման Թաթոյանը պնդում է, որ նոր դիրքի տեղակայմամբ ադրբեջանցիները կարող են դիտարկել Կութ գյուղը, դրա արոտավայրերը, Սոտքի հանքավայրը և Հայաստանի զինված ուժերի միջդիրքային ճանապարհները։ Այստեղ, սակայն, նոր վտանգների մասին պնդումը չափազանցված է, որովհետև նշվածներից առաջին երեքի դեպքում՝ գյուղի, արոտավայրի և հանքավայրի դեպքում, դրանք տեսանելի են արդեն ադրբեջանական մյուս դիրքերից, որոնք տեղադրվել են նախկին ներխուժումների ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում։