Իրանն առաջարկել է համատեղ հետաքննել Թուրքիայի օդային տարածք մտած հրթիռների միջադեպերի վերաբերյալ

Լուրեր

30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է համատեղ խումբ ստեղծել՝ հետաքննել Թուրքիայի վրա իրանական հրթիռային հարձակումների «մեղադրանքները»։ Ըստ իրանական պետական ​​լրատվամիջոցների՝ սա դիվանագիտական ​​նախաձեռնություն է, որը տեղի է ունեցել նույն օրը, երբ ՆԱՏՕ-ի ուժերը խոցել են երկրորդ իրանական բալիստիկ հրթիռը Թուրքիայի օդային տարածքում, և Անկարան կանչել է Թեհրանի դեսպանին՝ հայտնելու իր իր խիստ արձագանքն ու մտահոգությունը, գրում է Turkiye today-ը։

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը պաշտոնական նախազգուշացումներ է արել Թեհրանին, մինչդեռ Պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ «բոլոր անհրաժեշտ միջոցները վճռականորեն և առանց վարանելու կձեռնարկվեն՝ երկրի տարածքին և օդային տարածքին ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ»։

Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ հրթիռը խոցվել է տեղական ժամանակով 15:00-ի սահմաններում՝ Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփի Շահինբեյ շրջանի վրայով՝ Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցների կողմից: Բեկորներն ընկել են անմարդաբնակ տարածքներում, այդ թվում՝ Գյունեյշեհիր թաղամասում, զոհեր կամ վիրավորներ չկան:

Գազիանթեփը Ինջիրլիքի ավիաբազայի (Ադանա նահանգում գտնվող թուրք-ամերիկյան համատեղ օբյեկտ) և հյուսիս-արևելքում՝ Մալաթիա նահանգում գտնվող ՆԱՏՕ-ի ռադարային կայանի միջև է: Անկարան պնդում է, որ Վաշինգտոնն Ինջիրլիքը չի օգտագործել Իրանի դեմ իր օդային արշավի համար և հրթիռի հետ կապված առաջին միջադեպից հետո հայտարարել է, որ այն, հավանաբար, ուղղված է եղել Կիպրոսի հունական մասում գտնվող բազային և շեղվել է ուղղությունից։ Երկուշաբթի, սակայն, երկրորդ հրթիռն է խոցվել։

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ պատերազմի մեջ չէ տարածաշրջանային երկրների հետ և բացահայտորեն չի թիրախավորում իր հյուսիսային հարևանին: Մարտի 4-ին առաջին դեպքից հետո Իրանի զինված ուժերը հերքեցին Թուրքիայի տարածքի ուղղությամբ որևէ հրթիռ արձակելու փաստը՝ պնդելով, որ Իրանը հարգում է Թուրքիայի ինքնիշխանությունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի