Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդես է եկել կոշտ քննադատությամբ՝ անդրադառնալով Սահմանադրության հնարավոր փոփոխություններին։ Նա պնդել է, որ ամիսներ շարունակ բարձրաձայնել է՝ իշխանությունները պատրաստվում են փոփոխությունների, որոնք, իր գնահատմամբ, միտված են «հայկական պետականության հիմքերի թուլացմանը»։ Պատգամավորի խոսքով՝ նախկինում հանրությանը վստահեցվել է, թե Սահմանադրության նախաբանը և Անկախության հռչակագրին հղումը փոփոխության չեն …

