Երկօրյա պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ստորագրեցին խաղաղ միջուկային համագործակցության շուրջ հայտարարությունը։ Կողմերն այսպիսով արձանագրեցին «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտը։ Ստորագրմանը հաջորդած համատեղ հայտարարության ընթացքում Ջեյ Դի Վենսի հայտարարությունը ՀՀ …

