ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ: Այս մասին վարչապետը գրել է սոցցանցի իր էջում և կից տեսանյութ հրապարակել։ «Արդյունավետ հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ»,- գրել է վարչապետը: Հիշեցնենք՝ վարչապետն աշխատանքային այցով Թբիլիսիում է։ Վաղը վարչապետ Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին։