«3 արցախցիներ Կոռնիձորում լուսանկարվել են Արցախի ֆոնին. հետդարձին ԱԱԾ ծառայողները կանգնեցրել են նրանց ու տարել ոստիկանություն». փաստաբան

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

«Երեք արցախցիներ, որենք շինարարական աշխատանքներով են զբաղված Տեղ և Գորիս համայնքներում, այցելել են Կոռնիձոր համայնք և լուսանկարվել Արցախի ֆոնին, ինչից հետո նրանց մոտեցել են ԱԱԾ ծառայողները և տեղափոխել ոստիկանության բաժին»,- քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի միջոցով այս մասին հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Մասնավորապես, նրա խոսքով՝ երեք արցախցիները «լուսանկարվել են Հակարիի կամրջի և Արցախի ֆոնին, տեսագրություններ կատարել կարոտից դրդված»։

«Վերադարձի ճանապարհին նրանց կանգնեցրել են Ազգային անվտանգության ծառայողները, փաստացի նրանց զրկել ազատությունից, փաստացի առգրավել հեռախոսները, զրկել փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավորությունից և մոտ մի ժամ, երկու ժամ հետո արդեն նրանք տեղափոխվել են ոստիկանության բաժին՝ վարչական պատասխանատվության ենթարկվելու նպատակով: Նախատեսվում էր, որ նրանք պետք է ենթարկվեին վարչական պատասխանատվության դրամական տուգանքի տեսքով, այնուամենայնիվ բավարարվեցին նախազգուշացմամբ: Նրանց հեռախոսները, փաստացի, խուզարկության ենթարկվեցին առանց դատարանի որոշման»։

Երիցյանն ասել է, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն արցախցիներից հետաքրքրվել է, թե ի՞նչ պատճառով են արվել լուսանկարները, ինչին պատասխան է ստացել՝ կարոտից դրդված, առանց որևէ այլ նպատակի։

«Ի պատասխան՝ ոստիկանության այդ բարձրաստիճան պաշտոնյան, փոխգնդապետի կոչումով, ասում է՝ «դե եթե կարոտ էիք քաղում, գնացեք հանձնվեք, և այդ եղանակով ձեր տուն վերադարձեք ու ձեր կարոտը քաղեք»: Ձեր տուն, հանձնվել և այլն, և այլն»,- հայտարարել է փաստաբանը՝ նշելով, որ նշված ոստիկանության սպան վաղ թե ուշ պատասխանատվության է ենթարկվելու։

Խնդրի հետ կապված ԱԱԾ-ից մեկնաբանություն ստանալ մեզ առայժմ չի հաջողվել։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ մետրոյում միջադեպ էր տեղի ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև։ Մասնավորապես, վարչապետին բարկացրել էր այն, որ կինը հրաժարվել էր վերցնել Փաշինյանի կողմից վերջին շաբաթներին բաժանվող Հայաստանի քարտեզի տեսքով կրծքազարդը։

«Ձեր տղան այս քարտեզում է ապրելու, դա հաշվի առեք»,- վրդովվել էր Փաշինյանը, ինչին ի պատասխան՝ արցախցի կինն ասել էր. «Ստացվում է՝ չե՞ք թողնելու, որ մենք մեր Արցախում ապրենք։ Դուք չեք կարող մեզ զրկել մեր Արցախում ապրելու հույսից»։

Այս պատասխանից հետո Փաշինյանը սկսել էր մատ թափ տալ կնոջ ու նրա երեխայի ուղղությամբ և բարձր տոնայնությամբ հայտարարել․ «2023 թվականին այդ դուք էիք, որ մեղադրում էիք ինձ, թե, իբր, սահմանները փակել եմ, որ ժողովուրդը չգա Հայաստան։ Եվ ինձնից պահանջում էիք, որ սահմանները բացեմ՝ ասելով, թե հատուկ փակել եմ, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա. հիմա եկել եք այստեղ, ասում եք՝ «վա՜յ, բա մենք ուզում ենք վերադառնալ»։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներն ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչո՞ւ չեք մնացել։ Մյուս անգամ փախածներով չփորձե՛ք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»։

Այս միջադեպը մեծ քննադատության արժանացած քաղհասարակության և հանրության կողմից, ինչից հետո Փաշինյանը մի քանի անգամ ուղիղ եթերում, ավելի ուշ՝ նաև ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ պատրաստ է ներողություն խնդրել կնոջից և նրա որդուց՝ իրենց հարմար տեղում և ժամին։

 

Ռոզա Վարդանյան