Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակությանը
Քաղաքականություն
25.03.2026 | 14:53
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմից հայտնում են, որ փոխվարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավատը:

«Զրուցակիցները քննարկել են 2025 թվականի վերջին հաստատված ԱՄՀ պահուստային ծրագրի ներքո սահմանված միջոցառումների կատարման ընթացքը: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի և Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության շուրջ:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը»,- ասված է հաղորդագրությունում։