Գրոսսին չի բացառում, որ այս շաբաթավերջին Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցություններ կանցկացվեն

Լուրեր

26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
Բոլորը

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են տեղի ունենալ այս շաբաթավերջին Իսլամաբադում, Corriere della Sera-ին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

«Կարծում եմ՝ այս շաբաթավերջին կարող են բանակցություններ տեղի ունենալ Իսլամաբադում՝ Պակիստանում։ Կարծում եմ՝ դրանք ավելի լայն կլինեն և չեն վերաբերի միայն միջուկային էներգիային, որը հակամարտության պատճառն է։ Այս անգամ սեղանին կլինեն նաև հրթիռները, Իսլամական Հանրապետությանը դաշնակից աշխարհազորայինները և Իրանի անվտանգության երաշխիքները»։

Դիտարկմանը, որ Թրամփը հայտարարել է, թե իրանցիները համաձայնել են ձեռք չբերել միջուկային զենք, Գրոսին արձագանքել է․ «Ես այս զրույցին չեմ մասնակցել։ Բայց ինձ թվում է, որ արդեն իսկ կա փոխադարձ հասկացողություն այն մասին, թե որ հարցերը պետք է քննարկվեն»։

Ինչ վերաբերում է հարցին, որ Ժնևում երկու պատվիրակությունները, կարծես, մոտ էին համաձայնության, Գրոսսին ընդգծել է, որ ոչ։

«Իմ տպավորությունն այն էր, որ նրանք դեռ խոսում էին։ Օմանի արտաքին գործերի նախարարը հիանալի աշխատանք կատարեց միջնորդության հարցում։ Սակայն տեխնիկական մակարդակում մենք համաձայնության չէինք հասել այդ հինգշաբթի երեկոյան։ Հանդիպում էր նշանակված Վիեննայում»,- հավելել է նա։

Ըստ Գրոսսիի՝ ռմբակոծությունները լուրջ վնաս չեն հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին. «Որոշ վնասներ կան, բայց ոչ էական։ Այս անգամ թիրախը միջուկային օբյեկտը չէր, ինչպես դա եղավ 12-օրյա պատերազմի ժամանակ»։

Գրոսսին նշել է, որ հնարավոր է հասնել ժամանակավոր համաձայնագրի, նույնիսկ երկարատև, որը կերաշխավորի կայունություն և կանխատեսելիություն, սակայն անհրաժեշտ է դիվանագիտական ​​սեղան. լուծումը չի կարող լինել ռազմական։ Ռազմական ճնշումն ունի իր հետևանքները, բայց Իրանը դեռևս տիրապետում է բոլոր հնարավորություններին, ատոմային նյութը դեռևս այնտեղ է, հավելել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։

Հարցին՝ արդյո՞ք Սպահանի մոտ 400 կիլոգրամ ուրան կա, որը հարստացված է մինչև 60%, և այն շատ մոտ է ռումբի համար անհրաժեշտ 90%-ին, Գրոսսին պատասխանել է․ «Այո, բայց Նաթանզում նույնպես կա։ Իրանն է այն արտադրել՝ պնդելով, որ դա էներգիայի և տնտեսական զարգացման համար անհրաժեշտ նյութ է։ Սակայն 60%-ը գործնականում ռազմական նշանակության է։ Իրանցիներն ասում են, որ նրանք, ովքեր իրավունք ունեն դա անելու, կարող են դա անել, և դա չի կարելի հերքել, բայց դա մտահոգիչ զարգացում է։ Աշխարհի ոչ մի երկիր, որը չունի միջուկային զենք, չի հարստացնում ուրանն այդպիսի մակարդակի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի