Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը որոշում է կայացրել 2 ամիս 15 օր ժամկետով կալանավորել Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին, մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Քերիմլին ձերբակալվել էր Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 հոդվածով (իշխանությունը բռնի զավթելու կամ պետության սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելուն ուղղված գործողություններ): …

