Իրանը մերժում է ԱՄՆ առաջարկը և պայմաններ առաջադրում պատերազմը դադարեցնելու համար

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Իրանը մերժել է պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ առաջարկը և ներկայացրել հրադադարի պայմաններ, հաղորդել է Press TV-ն՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյայի։

«Իրանը կավարտի պատերազմը, երբ որոշի դա անել, և երբ իր սեփական պայմանները կատարվեն։ Մինչ այդ, բանակցություններ չեն վարվի։ Իրանի պաշտպանական գործողությունները կշարունակվեն՝ մինչև մեր պայմանները կատարվեն»,- ասել է պաշտոնյան՝ ԱՄՆ-ի առաջարկը որակելով «չափազանց»։

Ըստ Press TV-ի՝ պաշտոնյան ներկայացրել է հինգ պայման, այդ թվում՝ թշնամու կողմից «ագրեսիայի և սպանությունների» լիակատար դադարեցում, Իսլամական Հանրապետությունում պատերազմի վերսկսումը կանխելու համար հատուկ մեխանիզմների ստեղծում, պատերազմական վնասների և փոխհատուցումների երաշխավորված և հստակ սահմանված վճարում, պատերազմի ավարտ բոլոր ճակատներում և տարածաշրջանում ներգրավված բոլոր դիմադրության խմբերի համար, միջազգային ճանաչում և երաշխիքներ Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխան իրավունքի վերաբերյալ։

Press TV-ն հայտնում է, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում տարբեր դիվանագիտական ​​​​ուղիներով, սակայն Թեհրանը առաջարկները համարում է «չափազանց»։

Այս մեկնաբանությունները հնչում են այն բանից հետո, երբ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հայտնել էր, որ Պակիստանը Թեհրանին է ներկայացրել ԱՄՆ առաջարկը, և որ Թուրքիան կամ Պակիստանը կարող են դիտարկվել որպես հնարավոր բանակցությունների վայր։

Ավելի վաղ ԱՄՆ-ն Իրանին էր փոխանցել պատերազմը դադարեցնելու 15 կետանոց ծրագիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի