ԱՄՆ-ն Իրանին փոխանցել է պատերազմը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր. ինչ է այն ենթադրում

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ-ն Իրանին է փոխանցել Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու ծրագիր, հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով երկու տեղեկացված պաշտոնյաների։ 15 կետից բաղկացած փաստաթուղթն Իրանի ղեկավարությանն է փոխանցվել Պակիստանի միջոցով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Իսրայելական Channel 12-ի հաղորդմամբ՝ ծրագիրը նախատեսում է, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքի մշակումից և իր հարստացված ուրանի պաշարները հանձնի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ):

Այն ներառում է նաև Նաթանզի, Սպահանի և Ֆորդոյի միջուկային հիմնական օբյեկտների ապամոնտաժման, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը լիարժեք մուտքի տրամադրման, տարածաշրջանային պրոքսի գործունեությունից հրաժարվելու և դաշնակից զինված խմբավորումներին աջակցության դադարեցման պահանջ։ Այլ պահանջներից են Հորմուզի նեղուցի բաց մնալը, Իրանի հրթիռային ծրագրի հեռահարության և քանակի սահմանափակումը, ինչպես նաև հրթիռների ապագա օգտագործման սահմանափակումը ինքնապաշտպանության նպատակով։

Փոխարենը, Իրանը կստանա պատժամիջոցների լիակատար վերացում, ԱՄՆ աջակցություն իր քաղաքացիական միջուկային ծրագրին, այդ թվում՝ Բուշերի ատոմակայանում էլեկտրաէներգիայի արտադրությանը, և «պատժամիջոցների վերականգնման՝ snapback» մեխանիզմի վերացում։

Axios-ը, հղում անելով աղբյուրին, գրում է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆը Դոնալդ Թրամփին հայտնել է, որ Իրանը համաձայնել է ծրագրի մի քանի կարևոր կետերի հետ, այդ թվում՝ իր բարձր հարստացված ուրանի պաշարների հանձնմանը:

Թեհրանի պաշտոնական պատասխանը դեռևս անհայտ է: Նաև պարզ չէ, թե ինչպես է Իսրայելը, որը չորս շաբաթ շարունակ ԱՄՆ-ի հետ համատեղ հարվածներ է հասցրել Իրանին, վերաբերվում խաղաղության ծրագրին։

Մարտի 23-ին Թրամփը հայտարարել էր Իրանի ղեկավարության հետ «արդյունավետ բանակցություններ» սկսելու մասին: Նա նաև հրամայել էր հնգօրյա դադար Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներում: Թեհրանը հերքում է բանակցությունների մասին տեղեկությունները՝ պնդելով, որ դրանք «երբեք չեն տեղի ունեցել»:

Մինչ այդ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 24-ին տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Միջազգային ծովային կազմակերպությանը, որ «ոչ թշնամական նավերը» կարող են անցնել Հորմուզի նեղուցով, եթե նրանք նախապես համակարգեն իրենց գործողությունները Թեհրանի հետ։

«Ոչ թշնամական նավերը, այդ թվում՝ այլ պետություններին պատկանող կամ նրանց հետ կապված նավերը, կարող են՝ պայմանով, որ նրանք չմասնակցեն կամ չաջակցեն Իրանի դեմ ագրեսիայի գործողություններին և լիովին պահպանեն նշված անվտանգության կանոնները, կստանան անվտանգ անցում Հորմուզի նեղուցով», – նշվում է փաստաթղթում, որը մեջբերում է Reuters-ը։

Ներկայում Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով նեղուցով աշխարհի նավթի և հեղուկ բնական գազի պաշարների շուրջ 20 տոկոսի տեղափոխումը գործնականում ամբողջությամբ դադարեցվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի