2024 թվականի հունիսի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատախազը 2025 թվականի հոկտեմբերի 27-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով (դատական ակտը չկատարելը): Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ «Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նախնական արդյունքների ամփոփումից …

