Մարկ Ցուկերբերգն անձնական ԱԲ գործակալ է ստեղծում, որը նրան օգնելու է աշխատանքում. WSJ

Լուրեր

26.10.2026 | 09:52
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ստեղծում է անձնական արհեստական ​​բանականության գործակալ՝ օգնելու իրեն աշխատանքում, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին: Նշվում է, որ գործակալն արդեն օգտագործվում է փորձնական ռեժիմով և օգնում է Ցուկերբերգին ավելի արագ ստանալ տեղեկատվությանը: Օրինակ, այն կարող է գտնել հարցերի պատասխաններ՝ առանց մի քանի աշխատակիցների հետ խորհրդակցելու անհրաժեշտության, գրում է The Insider-ը:

Նախագիծը Meta-ի ավելի լայն ռազմավարության մաս է՝ արհեստական ​​բանականությունն ընկերության բոլոր գործընթացներում ինտեգրելու համար: Նպատակն է՝ արագացնել աշխատանքը, կրճատել կառավարման շերտերը և թիմերն ավելի կոմպակտ դարձնել:

Արհեստական ​​բանականության կիրառումը Meta-ում արագ զարգանում է։ Աշխատակիցներին խրախուսվում է ստեղծել սեփական գործիքներ, մասնակցել դասընթացների և կիրառել արհեստական ​​բանականությունն իրենց առօրյա աշխատանքում։ Այս հմտությունները հաշվի են առնվում նաև նրանց աշխատանքի գնահատման ժամանակ։ Ընկերությունն արդեն օգտագործում է տարբեր լուծումներ, այդ թվում՝ անձնական գործակալներ, որոնք կարող են շփվել գործընկերների հետ օգտատիրոջ անունից, ինչպես նաև փաստաթղթերի և նախագծերի հետ աշխատելու գործիքներ։

Միևնույն ժամանակ, որոշ աշխատակիցներ մտահոգված են արագ փոփոխություններով և հնարավոր կրճատումներով։ Meta-ն նախկինում իրականացրել է լայնածավալ կրճատումներ. 2022 թվականին ընկերությունն աշխատանքից ազատել է շուրջ 11,000 աշխատակցի, իսկ 2023 թվականին՝ ևս 10,000-ի։ Չնայած դրան՝ ընկերության աշխատուժը կրկին աճում է և ներկայում կազմում է մոտ 78,000։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չինական Alibaba կորպորացիայի միջազգային ստորաբաժանումը ներկայացրել է Accio Work AI գործակալների հարթակը՝ միջսահմանային էլեկտրոնային առևտրի ավտոմատացման համար: Այն նախատեսված է փոքր և միջին բիզնեսների համար և հնարավորություն է տալիս օգտագործել վիրտուալ օգնականների «ջոկատ»՝ շուկայի վերլուծության, մատակարարների որոնման, դիզայնի և պաշարների կառավարման համար: Ընկերությունը պնդում էր, որ հարթակը կօգնի կրճատել թիմերի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և արդյունավետ դարձնել գործընթացները, ներառյալ մաքսային ձևակերպումները և գործընկերների հետ բանակցությունները:

Նման տեխնոլոգիաների հետ կապված անվտանգության ռիսկերի մասին նույնպես հաղորդվել է. հետազոտողները Snowflake-ի Cortex Code CLI AI գործակալում հայտնաբերել են խոցելիություն, որը թույլ է տվել հարձակվողներին շրջանցել պաշտպանությունը, ներդնել կամայական կոդ և մուտք գործել օգտատիրոջ տվյալներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի