7 տարի կուսակցական լինելու հանգամանքը կասկած է հարուցում Վլադիմիր Վարդանյանի՝ որպես ՍԴ դատավոր անաչառ պաշտոնավարման հնարավորությունը. ՀԿ-ներ

Լուրեր

26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Քաղհասարակության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել Վլադիմիր Վարդանյանին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ, նշել, որ ավելի քան յոթ տարի քաղաքական գործունեությամբ զբաղվելու և կուսակցական լինելու հանգամանքը առերևույթ կասկած է հարուցում նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր անաչառ պաշտոնավարման հնարավորության վերաբերյալ և կոչ արել ձեռնպահ մնալ նրա թեկնածությանը կողմ քվեարկելուց։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«2026 թվականի մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում։ Նույն օրը Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ դադարեցրել է իր անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ մարտի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին:

Սահմանադրական դատարանի դատավորի՝ կուսակցական լինելու և քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը՝ ուղղակիորեն նախատեսված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ կետով, ինչպես նաև բխում է նույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ կետերից։ Թեև նշված իրավադրույթները տառացի մեկնաբանման շրջանակում ժամանակի մեջ տարածվում են Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուն հաջորդող ժամանակահատվածին, դրանք ակնհայտորեն նպատակ են հետապնդում առաջին հերթին բացառելու սահմանադրական դատարանի դատավորի փոխկապակցվածությունը քաղաքական ուժերի հետ՝ ապահովագրելով դրա արդյունքում առաջացող դատարանի անկախության և անաչառության հետ կապված ռիսկերը։

Վերոգրյալի համատեքստում, թեև Վլադիմիր Վարդանյանը վայր է դրել մանդատն ու դադարեցրել իր անդամակցությունը խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժին, այնուամենայնիվ նրա՝ ավելի քան յոթ տարի քաղաքական գործունեությամբ զբաղվելու և կուսակցական լինելու հանգամանքը, առերևույթ կասկած է հարուցում նրա, որպես Սահմանադրական դատարանի դատավոր, անաչառ պաշտոնավարման հնարավորության վերաբերյալ։ Ավելին՝ անաչառ դիտորդի տեսանկյունից նման քաղաքական փոխկապակցվածության հանգամանքն ինքնին բացառում է նշված ռիսկերի կառավարման հնարավորությունը։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ նույնօրինակ իրավիճակ է ստեղծվել նաև տարիներ առաջ՝ 2018թ․ Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր, այնուհետև՝ նախագահ ընտրվելու գործընթացի հետ, որտեղ նույն քաղաքական անթաքույց փոխկապակցվածության հանգամանքը հիմք էր ծառայել այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, ով այդ ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր էր, այդ նշանակումը որակել որպես Ս․Սարգսյանի կողմից «գործուղում» Սահմանդրական դատարան[1]։

Ստորագրող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները գտնում են, որ կուսակցական և խորհրդարանական խմբակցության երկարաժամկետ անդամակցության, հատկապես այդ ընթացքում ակտիվ կեցվածքով հանդես գալու, ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու և խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահության պայմաններում մանդատը վայր դնելը կամ կուսակցության անդամակցության դադարեցումը ողջամտորեն չեն կարող երաշխավորել քաղաքական և կուսակցական կապերի ընդհատումն ու քաղաքական ազդեցությունները, այդ թվում՝ գաղափարական իմաստով փոխկապակցվածությունը համապատասխան քաղաքական ուժի հետ, ինչը խիստ բնական երևույթ է։

Եթե նույնիսկ պայմանականորեն որևէ կերպ ապահովագրված համարենք սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի կուսակցական/քաղաքական կապեր/կախվածություն պահպանելու ռիսկը մանդատը վայր դնելու հիմքով (ինչն ինքնին ողջամիտ չենք համարում), այնուամենայնիվ ակնհայտ է, որ այդ գործողությունները a priori չեն կարող ապահովագրել թեկնածուի գաղափարական փոխկապակցվածությունը տվյալ քաղաքական ուժի հետ։ Նշվածն ինքնին բավարար է թեկնածուի՝ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու պարագայում կասկածի տակ դնելու նրա պաշտոնավարման անկախությունն ու անաչառությունը։

Հիմք ընդունելով նշվածը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին կոչ ենք անում ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանի, որպես ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությանը կողմ քվեարկելուց»։

Հայտարարությանը միացել են՝

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

«Համայքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

«Արդարության նոր մշակույթ» ՀԿ 6. «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

Երևանի մամուլի ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

«Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ