Իտալական «Ինտերը» սոցիալական ցանցերում կատարել է հայատառ գրառում՝ անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ գոլային փոխանցմանը «Ջենոայի» դեմ Իտալիայի առաջնության 27-րդ տուրի խաղում։ «Մխիթարյանի փոխանցումը՝ մաքուր պոեզիա։ Հետևիր մեզ՝ Հայաստանի համար ստեղծված այլ բովանդակության համար»,- նշված է գրառման մեջ։ «Ջենոային» «Ինտերը» հաղթել էր 2։0 հաշվով։ Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել …

