ՔՊ-ն կրկնում է այն, ինչը քննադատում էր․ Թովմասյանին կփոխարինի Վարդանյանը

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ազգային ժողովում այսօր հայտարարվեց՝ Վլադիմիր Վարդանյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Ընդդիմադիր պատգամավորները հիշեցին ավելի վաղ ԱԺ-ից մեկ այլ պատգամավորի տեղափոխումը ՍԴ։ Հրայր Թովմասյանի՝ այդ պաշտոնում նշանակումը քննադատվում էր օրվա իշխանությունների կողմից, այդ թվում՝ նրա քաղաքական անցյալի համար։

Ստացվում է, որ հիմա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նույնն է անում։

2019-ի հոկտեմբերին «Իմ քայլը» դաշինքն անգամ «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծ էր ներկայացրել, որն ընդունվել էր։ Այդ ժամանակ ՔՊ-ական մի շարք անդամներ քննադատել էին Թովմասյանին քաղաքական պաշտոնից ՍԴ տեղափոխելու գործընթացը։

Ավելի վաղ քաղհասարակության ներկայացուցիչներն էին հայտարարություն տարածել Վլադիմիր Վարդանյանին ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ, նշել, որ ավելի քան յոթ տարի քաղաքական գործունեությամբ զբաղվելու և կուսակցական լինելու հանգամանքն առերևույթ կասկած է հարուցում նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր անաչառ պաշտոնավարման հնարավորության վերաբերյալ և կոչ արել ձեռնպահ մնալ նրա թեկնածությանը կողմ քվեարկելուց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան