Մբապեի վերականգնումը ձգձգվել է «Ռեալի» բժիշկների պատճառով. կատարվել է առողջ ծնկի ՄՌՏ հետազոտություն

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքից վերականգնվելու վերաբերյալ, գրում է Goal.com-ը՝ հղում անելով ֆրանսիական RMC Sport ալիքին։

«Արքայական ակումբի» բժշկական շտաբը լուրջ սխալ է թույլ տվել հետազոտության ժամանակ։ Դեկտեմբերին, երբ ֆուտբոլիստը հայտնել է ծնկի ցավերի մասին, բժիշկները կատարել են ՄՌՏ հետազոտություն և սխալմամբ ուսումնասիրել են առողջ ոտքը։ Արդյունքում՝ նրանք խնդիրներ չեն հայտնաբերել առողջ աջ ոտքում և թույլ են տվել 27-ամյա ֆուտբոլիստին վերադառնալ ծանրաբեռնված մարզումներին։ Դրա հետևանքով Մբապեն շուտով կրկին բողոքել է վնասված ձախ ծնկի բորբոքումից։

Սկզբում Մբապեն խնդիրների մասին հայտնել էր դեկտեմբերի 7-ին «Սելտայի» դեմ խաղից հետո։ Դրանից հետո նա բաց էր թողել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպումը, սակայն մինչև 2025 թվականի ավարտը մասնակցել է երեք խաղի՝ խփելով չորս գոլ։

Գարնանը խնդիրները կրկնվել էին, ինչի պատճառով աշխարհի չեմպիոնը մեկնել էր Փարիզ՝ երկրորդ կարծիք ստանալու համար։ Դրանից հետո նա վերադարձել էր «Ռեալի» կազմ, սակայն անցկացրել էր ընդամենը 49 րոպե «Մանչեսթեր Սիթիի» (2:1) և «Աթլետիկոյի» (3:2) դեմ երկու խաղերում։

Չնայած ծնկի հետ կապված խնդիրներին, Մբապեն միացել է Ֆրանսիայի ազգային հավաքականին, որը մարտի 26-ին և 29-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Բրազիլիայի և Կոլումբիայի դեմ։