Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի․ եթե նա վախենում է, ո՞վ է պատասխանատու անվտանգային հարցերով. Արման Թաթոյան

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Հայաստանի քաղաքական համակարգում չկան պատերազմ ցանկացող ուժեր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ 

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ պատերազմամետ կուսակցություններ կան, պատերազմ բերող, բացարձակ դեմագոգիա է, և դա ծառայում է մեր երկրի, մեր հակառակորդ երկրի շահերին։ Նաև ուզում եմ հատուկ մեջբերել Արտաքին հետախուզական ծառայության զեկույցը։ Այդ զեկույցում ամրագրված է, որ 2026 թվականին անհավանական է համարվում ռազմական էսկալացիան։ Հիմա տեսեք՝ նրան ենթակա կառույցը՝ Արտաքին հետախուզական ծառայությունը, որով այդքան հպարտանում են, հայտարարում է, որ անհավանական է ռազմական էսկալացիան, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, ամեն օր խոսում է պատերազմի մասին։ Ակնհայտ է, որ սա նրա քաղաքական պատասխանատվությունն է և նրա կողմից օգտագործվող սպեկուլյացիա է»,- ասել է Թաթոյանը։

Նրա գնահատմամբ՝ իշխանությունները, տարիներ շարունակ չապահովելով զսպման և ինքնապաշտպանական կարողությունների բավարար զարգացում, այսօր փորձում են անվտանգային սպառնալիքները դարձնել քաղաքական գործիք՝ ազդելու հանրային տրամադրությունների և ընտրական վարքագծի վրա։ Ըստ Թաթոյանի՝ իշխանությունները ձախողել են Հայաստանի անվտանգության ու պաշտպանական կարողությունները։ 

«Եվ դրա համար է, որ ես Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե ինքը վախենում է գալ, կարող է… չգիտեմ՝ ով է իրենց մոտ պատասխանատու այս հարցերով, թեպետ նրանք էլ ամբողջությամբ ձախողված են։ Իմ այդ բանավեճի բովանդակային կողմն ակնհայտ է, որ նրանք չեն կարողանալու ապահովել, որովհետև ձախողումների արդյունքն ամբողջությամբ սա է»,- ասել է Արման Թաթոյանը։

«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի անվտանգության համակարգի և բանակի բարեփոխման 6 քայլանոց ծրագիրը: Ըստ նրա՝ իրենց պաշտոնավարման առաջին իսկ օրը ստեղծվելու է ռազմական բարեփոխումների հանձնաժողով՝ 6-ամսյա մանդատով: Ծրագրի համաձայն՝ առաջին տարվա ավարտին բանակը պետք է ունենա զսպման լիարժեք կարողություններ, իսկ առաջին ժամկետի վերջում՝ ռազմական հավասարակշռություն հարևանի հետ: 

Նախաձեռնության ղեկավարն առաջարկում է օրենքով սահմանել, որ պաշտպանական ծախսերը չեն կարող ցածր լինել ՀՆԱ-ի 8%-ից: 

«Սա ենթադրում է բյուջեի ավելացում 1 մլրդ դոլարով, որից 500 միլիոնն ուղղվելու է տեղական ռազմարդյունաբերությանը»,- նշել է նա: 

Թաթոյանի խոսքով՝ ներդրվելու է համապարփակ անվտանգության համակարգ, որտեղ պետությունը, բիզնեսն ու քաղաքացիները կունենան հստակ դերաբաշխում: Նա նաև խոստացել է հրապարակել Ապրիլյան և 44-օրյա պատերազմների քննիչ հանձնաժողովների զեկույցները՝ նշելով, որ հասարակությունն ունի ճշմարտությունն իմանալու իրավունք: 

Ծրագրի վերջին կետը «խելացի սահմանների» և թվային պաշտպանության ստեղծումն է՝ արհեստական բանականության և եռաշերտ ավտոմատ համակարգերի կիրառմամբ: 

Բացի այդ, Թաթոյանը շեշտել է զինվորականների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի և Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության անհրաժեշտությունը:

Անի Թամրազյան