Պետական ֆինանսավորմամբ վերակառուցվող Խոտ-Որոտան 10.3 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունն ավարտական փուլում է․ հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ «Շինաշխատանքների ընթացքում խնդիրներ էին առաջացել մոտ 8-րդ կմ հատվածում, որտեղ սողանքներ էին տեղի ունենում, ինչի հետևանքով էլ շինարարությունը երկարաձգվել էր։ Վերացվել է սողանքային վտանգը, և ճանապարհի 2 կմ երկարությամբ տեղամասում նույնպես տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ։ Այսպիսով՝ ճանապարհն ամբողջ …