Միջնորդների միջոցով մեսիջների փոխանակումը չի նշանակում բանակցություններ ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Իրանը քննարկում է պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ-ի առաջարկը, բայց մտադիր չէ բանակցություններ վարել Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության լուծման շուրջ, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Այնուամենայնիվ, միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը «չի նշանակում բանակցություններ ԱՄՆ-ի հետ», պետական ​​հեռուստատեսությանը ասել է նա։

«Նրանք իրենց գաղափարները ներկայացրել են իրենց մեսիջներում, որոնք փոխանցվել են բարձրաստիճան պաշտոնյաներին և, անհրաժեշտության դեպքում, կհայտարարեն իրենց դիրքորոշումը»,- ասել է Արաղչին։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 15 կետից բաղկացած առաջարկը, որը Թեհրանին ուղարկվել է Պակիստանի միջոցով, կոչ է անում երկրից դուրս բերել Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները, դադարեցնել հարստացումը, սահմանափակել նրա բալիստիկ հրթիռների ծրագիրը և կրճատել տարածաշրջանային դաշնակիցների ֆինանսավորումը։

Արաղչին հայտարարել է, որ Իրանը չի ծրագրում բանակցել Միացյալ Նահանգների հետ, և որ Թեհրանը մտադիր է շարունակել պայքարը, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն առաջարկել է խաղաղության ծրագիր։

«Ներկայում մեր քաղաքականությունը դիմադրության շարունակությունն է։ Մենք մտադիր չենք բանակցություններ վարել. մինչ այժմ բանակցություններ չեն տեղի ունեցել, և ես կարծում եմ, որ մեր դիրքորոշումը լիովին սկզբունքային է։ Հիմա բանակցությունների մասին խոսելը պարտության խոստովանություն է»,- ասել է Արաղչին։

Արաղչին որոշ երկրների արտգործնախարարների և առաջնորդների կողմից հեռախոսազրույցների ընթացքում ներկայացված հրադադարի առաջարկներն անվանում է անբավարար՝ պնդելով, որ դրանք միայն կստեղծեն կրկնվող հակամարտությունների ցիկլ։ Նա հավելել է, որ Իրանը հայտնել է իր դիրքորոշումը այս շփումների ժամանակ։ Ըստ նրա՝ Իրանը զգուշացրել է բոլոր երկրներին, որ Հորմուզի նեղուցում ցանկացած ռազմական ներկայություն կհանգեցնի լարվածության սրմանը։ Արաղչին ընդգծել է, որ ջրային այս ուղին Իրանի տարածքային վերահսկողության և ինքնիշխանության ներքո է։

«Նեղուցը փակ չէ։ Այն փակ է միայն թշնամիների և նրանց դաշնակիցների համար»,- շեշտել է նա։

Նավերը ներկայում չեն կարողանում անցնել նեղուցը, հիմնականում՝ պատերազմական պայմաններում ապահովագրական սահմանափակումների պատճառով, ընդգծել է Արաղչին։ Որոշ երկրներ կապ են հաստատել Իրանի հետ՝ տարանցիկ թույլտվություն ստանալու համար, և որոշակի անցումներ հաստատվել են։

Չինաստանից, Ռուսաստանից, Իրաքից, Պակիստանից, Հնդկաստանից և Բանգլադեշից նավերին թույլատրվել է անցնել և, ըստ Արաղչիի, այս պայմանավորվածությունը կշարունակվի պատերազմից հետո։

Մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Իրանի ենթակառուցվածքներին հարված հասցնելու սպառնալիքները՝ Արաղչին ասել է, որ զինված ուժերը նախազգուշացումներ են տվել, որ նման գործողությունները կարող են հանգեցնել ծանր հետևանքների: Նա նաև ասել է, որ պատերազմի արժեքը կրում են թե՛ ամերիկյան հանրությունը, թե՛ տարածաշրջանի ժողովուրդները։

Արաղչին քննադատել է եվրոպական երկրներին՝ ասելով, որ նրանք սկզբունքորեն դեմ են պատերազմին, բայց չեն ձեռնարկել կոնկրետ քայլեր Իրանի վրա հարձակումները դատապարտելու համար՝ հավելելով, որ դա ցույց է տալիս, որ նրանք որոշիչ դերակատար չեն միջազգային ասպարեզում։ Արաղչին նաև հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է պատերազմն ավարտել իր սեփական պայմաններով, և այնպես, որ ապահովվի հետագայում պատերազմի բացակայությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի